Կարևոր է ոչ միայն խոսել խաղաղության մասին, այլև գործել հանուն դրա. Արմեն Սարգսյանն արձագանքել է ադրբեջանցի պատվիրակին

02.11.2018 17:14
1163

Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի՝  տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող մինսկյան քննարկումների ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է ղարաբաղյան համարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանություններին, ինչպես նաեւ նրա այն դիտարկմանը, «թե Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրավունք չունեին զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ ծագումով Հայաստանից չէին»: 

Հայաստանի  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է.

«Որպես Հայասատանի Հանրապետության նախագահ չեմ կարծում, որ բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների  կարող եմ ուրիշ  որևէմեկի   դատողությունն  ընդունել  լեգիտիմության  կամ  Հայաստանի Սահմանադրության մեկնաբանության մասին:  Որպես Սահմանադրության երաշխավոր, Հայաստանի ժողովրդի դատին կթողնեմ,  թե   ով է  Հայաստանում լեգիտիմ, ով՝ ոչ: Սա իմ փոքր մեկնաբանությունն էր»:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝  Հանրապետության նախագահն ասել է.  

«Կարևոր է ոչ միայն խոսել խաղաղության մասին, այլև՝ գործել հանուն դրա: Դու կարող եսկիրառել խաղաղության լեզուն՝ այն կարող է լինել ճիշտ կամ սխալ, սակայնգործողություններն են իրականում ցույց տալիս՝ արդյոք հակված եք խաղաղության, թե՞խաղաղության մասին խոսելը պարզապես խոսքեր են: Կարևոր է գործել հանունխաղաղության»:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ժամանակի գործոնի դերին` նախագահ Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Մենք գիտենք, որ ժամանակըհարաբերական հասկացություն է: Եթե այն աշխատում է հօգուտ խաղաղության, ապա մենքկարող ենք սպասել, իսկ եթե աշխատում է պատերազմի օգտին, ապա այն շատ կարճ է։ Եսխորապես մտահոգված եմ՝ տեսնելով ադրբեջանական կողմի միլիտարիզացիան, և թեորքան գումար է ներդրվում այս գործում։ Այդ ամենը վկայում է, որ այստեղ կուտակվում էմեծ ռազմական ներուժ: Եթե ուշադրություն դարձնեք դրան, կտեսնեք, որ ժամանակը չիգործում հօգուտ խաղաղության: Կա՞ հավանականություն, որ կլինի շղթայական ռեակցիա՝այո: Մենք պետք է սկսենք ոչ միայն խոսել, այլև գործել խաղաղության ժամանակ: Հայաստանում շուտով կլինեն ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվեն լեգիտիմ կառավարություն ու խորհրդարան, կլինեն մարդիկ, ովքեր կկարողանան Ադրբեջանի հետ նստել բանակցային սեղանի շուրջ: Իրականում ամեն բան կախված է ժողովրդի կամքից»: 

Կոչ անելով ականջալուր լինել Արցախի Հանրապետության ժողովրդին` Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին այն ջանքերի համար, որոնք կազմակերպությունը ներդնում է հանուն խնդրի կարգավորման: «Կա հակամարտության կարգավորման միայն մեկ՝ խաղաղ ճանապարհ, ռազմական ճանապարհներ չկան: Եթե վերսկսվեն ռազմական գործողությունները, կտուժեն բոլորը՝ և՛ Արցախում, և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում բնակվող ժողովուրդներն ու ամբողջ աշխարհը: Այսինքն` կա միայն մեկ՝ խաղաղ հանգուցալուծման ուղին, որը կարող է իրականացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով,-ասել է նախագահ Սարգսյանը:  
 

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40