ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նոր բան չկա. Նիկոլ Փաշինյան

19.12.2018 17:27
1101

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում  նոր բան չկա: Այս մասին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

«Միլանում համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են համաձայնեցրել, և ասվել է, որ երկար ժամանակ չէր հաջողվում համաձայնեցնել այդպիսի հայտարարություն: Ղարաբաղի հարցում նոր բան չկա: Եվ ակտիվությունն այնքանով է, որքանով դուք տեսնում եք»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով իր և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ  Անջեյ Կասպրչիկի հանդիպմանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ  Անջեյ Կասպրչիկը պարբերաբար գալիս է տարածաշրջան, իսկ նրա այցերը կրում են խիստ աշխատանքային բնույթ:  «Ընդհանրապես եղել են դեպքեր, որ չի լուսաբանվել նրա այցերը, բայց ես աշխատակազմին հանձնարարել եմ, որ բոլոր շփումները պարտադիր լուսաբանվեն, որովհետև պրոցեսը պետք է լինի թափանցիկ»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև նկատեց՝ երբ ադրբեջանական կողմից որևէ մեկնաբանություն է հնչում, որը իր մեջ որոշակի լավատեսության էլեմենտ է պարունակում, իրեն անհանգստացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որոնց  առաջին կանխավարկածն այն է, թե այստեղ ինչ-որ դավադրություն կա:

«Իսկ ինչո՞ւ է այդպիսի կանխավարկած, իսկ ինչո՞ւ չկա կանխավարկած, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, թե հնարավոր է նման մեկնաբանություններ են լինում նրա համար, որ առաջինն Ադրբեջանն է հայտարարում այդ մասին, Փաշինյանը պատասխանեց. «Ես հիշեցի մի բան, երբ ես Սանկտ Պետերբուրգից գիշերը եկա Գյումրի և հաջորդ օրը մասնակցում էի երկրաշարժի 30-ամյա տարելիցի միջոցառումներին, Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Սանկտ Պետերբուրգում իմ և Իլհամ Ալիևի միջև տեղի է ունեցել շփում, իսկ մենք պայմանավորվել էինք, որ կարճ տեղեկատվություն կտանք դրա մասին:  Այն փաստը, որ առաջինը նրանք էին տեղեկություն տվել, դրանից շատ մեծ եզրակացություններ են արվում: Ես էլի եմ ասում, և ցանկացած ոք կարող է իմ ասածը քննության առնել, Լեռնային Ղարաբաղի հարցում ոչ մի կառավարություն նույնքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը»:

Հարցին՝ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները շարունակում առաջնահերթ լինել Հայաստանի համար, Փաշինյանը պատասխանեց՝ ամբողջ խնդիրն այն է, որ հենց սկզբից Ադրբեջանը պնդել է, որ նման պայմանավորվածություն ընդհանրապես չկա:  «Ինչ վերաբերվում է այդ օրակարգերին, դրանք պաշտոնական բանակցային պրոցեսի օրակարգ են, որոնք տեղի են ունեցել համանախագահների մասնակցությամբ: Ես ինքս պաշտոնական բանակցային պրոցեսի չեմ մասնակցել, ես երկու անգամ զրույց եմ ունեցել Իլհամ Ալիևի հետ, Դուշանբեում մեկ անգամ այնպես է ստացվել, որ համաձայնության ենք եկել: Ես կրկին ցանկանում եմ խոսել այս հակասության մասին, երբ կա համաձայնություն, երբ ինչ-որ մի բան կայունանում է, մեկնաբաններն ասում են՝ էս ի՞նչ դավադրություն է, երբ չկա նման բան, մեկնաբաններն ասում են, որ պատերազմ է, և կառավարությունը չի կարողանում կանխել պատերազմը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

armenpress.am

 

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11