Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց պատրաստ է Իսրայելի դեմ լայնածավալ պատերազմի. Արաղչի

28.11.2024 14:19
548

Իրանն Իսրայելի հետ ուղղակի բախման չի ձգտում, սակայն պատրաստ կլինի պատասխանել իսլամական հանրապետությանը լայնածավալ պատերազմի մեջ ներգրավելու՝ հրեական պետության բոլոր սպառնալիքներին։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Պորտուգալիայում ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինք» համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում։

«Իսրայելական վարչակազմը գիտի մեր հնարավորությունները։ Նրանք գիտեն՝ ինչպես մենք կարող ենք մեզ պաշտպանել։ Բայց պետք է ընդգծեմ, որ ի տարբերություն իսրայելցիների՝ մենք տարածաշրջանում էսկալացման չենք ձգտում։ Իհարկե, մենք պատրաստ ենք պատերազմի, նույնիսկ լայնածավալ պատերազմի: Բայց մենք դա չենք ցանկանում, դա մեր ընտրությունը չէ։ Եթե  իսրայելացիներն ընտրեն պատերազմի ուղին, ապա մենք լիովին պատրաստ կլինենք դրան», – մեջբերում է նրա խոսքը պորտուգալական Diário de Notícias պարբերականը:

Իրանական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման պատասխանատվությունն ամենից առաջ ընկած է ԱՄՆ-ի վրա:Դիվանագետը նաև ժխտել է այն գաղափարը, թե Իրանի  դաշնակից «Հեզբոլլահ» շարժումը թուլացել է Լիբանանի հարավում երկու ամիս շարունակվող մարտական գործողություններից հետո: 

«Եթե այն թուլացած լիներ, չեմ կարծում, թե Իսրայելը համաձայներ հրադադարի: Ակնհայտ է, որ «Հեզբոլլահ»-ը կարողացավ վերակազմավորվել և հերոսական դիմադրություն ցույց տալ հարավային Լիբանանում՝ բախվելով իսրայելական ուժերի հետ», – նշել է նա՝ հավելելով, որ «Հեզբոլլահ»-ը խոշոր դերակատար է Լիբանանում:

Վերջին մեկ տարվա ընթացքում Գազայում շարունակվող ռազմական գործողություններին զուգահեռ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև փոխադարձ գնդակոծություններ էին տեղի ունենում, որոնք սաստկացան սեպտեմբերի վերջից։ Իսրայելական հարվածներից Լիբանանում զոհվել է ավելի քան 3700 մարդ։ Կողմերի միջև հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10