Իրանը սեփական արտադրության նոր կրող հրթիռ է փորձարկել

04.02.2021 11:47
1226

Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձարկել է հայրենական արտադրության առաջին կրող հրթիռը, որն աշխատում է կոշտ վառելիքային շարժիչով, ինչն այն ամենահզորն է դարձնում երկրի զինանոցում:

Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, հայտնում է almasdarnews.com թերթը:

Հրթիռն իր գործարկման առաջին երկու փուլերում օգտագործում է կոշտ, իսկ երրորդ փուլում հեղուկ վառելիք:

Հրթիռի փորձնական արձակումը հերառձակվել է Իրանի պետական հեռուստաընկերությամբ՝  երկուշաբթի օրը: Հրթիռի փորձարկման ընթացքում արբանյակ չի արձակվել:

Համաձայն Associated Press-ի, «Զոլ Ջահան» հրթիռը հասնում է 500 կմ բարձրության, իսկ դրա արբանյակային կրիչն ունի 25.5 մետր երկարություն և 52 տոննա ծանրություն: Իրանի պաշտպանության նախարարության տիեզերական բաժնի մամուլի խոսնակ Ահմադ Հոսեյնը նշել է, որ հրթիռը կարող է վեր բարձրացնել մեկ 220 կիլոգրամանոց կամ 10 ավելի փոքր արբանյակ:

Թերթը նշում է, որ Իրանը հաճախ է նոր ռազմական տեխնիկա փորձարկում տոնական օրերից առաջ և հավելել, որ  այս ամսվա վերջին երկրում նշվելու է Իսլամական հեղափոխության 42-րդ տարեդարձը:

Անցյալ ամիս Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննադատել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իրանի մետաղական արդյունաբերության դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար, որոնց հետևանքով թիրախավորվել են ընկերություններ Չինաստանում, Եվրոպայում և Միացյալ Թագավորությունում:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22