Ըստ CNN-ի՝ Իրանը մինչև ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները «վճռական և ցավալի» պատասխան կտա Իսրայելին. Սպիտակ տունն արձագանքել է

31.10.2024 10:38
690

Իրանը մինչև ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների անցկացումը «վճռական և ցավալի» պատասխան կտա Իսրայելին՝ կապված հոկտեմբերի 25-ի գիշերը Իրանի ռազմական թիրախներին հարվածելու հետ, CNN-ին ասել է բարձրաստիճան աղբյուրը:

«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը Սիոնիստական ռեժիմի ագրեսիային կլինի վճռական և ցավոտ»,- ասել է աղբյուրը, որը ծանոթ է Իրանում այս հարցի շուրջ ընթացող քննարկումներին։

Թեև աղբյուրը հարձակման հստակ օր չի նշել, սակայն ասել է, որ այն տեղի կունենա նախքան նոյեմբերի 5-ը: 

Մինչդեռ Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանը չպետք է պատասխանի Իսրայելի անցած շաբաթվա հարվածներին: Այս մասին CNN-ին ասել է Սպիտակ տան խոսնակ Կարինե Ժան Պիերը:

«Իրանը չպետք է պատասխանի Իսրայելի պատասխան գործողություններին: Եթե Իրանը որոշի պատասխանել, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն պատրաստ կլինի աջակցել Իսրայելին նրա պաշտպանության հարցում», - ասել է խոսնակը:

Իսրայելը հոկտեմբերի 25-ի գիշերը հարվածել է Իրանի ռազմական թիրախներին: Դրանից առաջ՝ հոկտեմբերի 1-ին, Իրանը շուրջ 200 հրթիռ էր արձակել Իսրայելի ուղղությամբ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ սրանով Իրան-Իսրայել փոխադարձ հարվածները պետք է դադարեն:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40