ՌԴ սահմանապահները հեռանում են «Զվարթնոցից». արձանագրությունը ստորագրվեց

31.07.2024 18:19
703

Փաստաթղթի ստորագրման համար հիմք է ծառայել հայկական կողմի դիմումը։

Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հայկական կողմի պահպանությանը հանձնեցին «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանը։

Արձանագրությունը ստորագրեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին:

Երևանի «Զվարթնոց» օդային անցակետում հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցեցին նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ղեկավարությունն ու անձնակազմը:

Церемония прощания с оркестром и торжественным построением российских пограничников в связи с окончанием службы в аэропорту Звартноц (31 июля 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2024

Պաշտոնական միջոցառում «Զվարթնոց» օդանավակայանում

© Sputnik / Aram Nersesyan

Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը ՌԴ սահմանապահների հրաժեշտի արարողության ժամանակ հիշեցրեց, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հսկիչ-անցակետում գրեթե 60 տարի հերթապահություն են իրականացրել սկզբում խորհրդային, ապա ռուս և հայ սահմանապահները:

«Ձեր՝ ոչ միշտ նկատելի, բայց շատ անհրաժեշտ աշխատանքը զգալի ներդրում է ունեցել և ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգության ապահովման գործում։ Վստահաբար կարելի է ասել, որ սահմանը, ձեր շնորհիվ, կողպված է»,- ասաց նա։

Советник-посланник посольства России Максим Селезнев на церемонии прощания с оркестром и торжественным построением российских пограничников в связи с окончанием службы в аэропорту Звартноц (31 июля 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2024

Մաքսիմ Սելեզնյով

© Sputnik / Aram Nersesyan

Սելեզնյովը նշեց, որ ՌԴ սահմանապահներն այս բոլոր տարիներին արժանապատվորեն ներկայացրել են Ռուսաստանն ու սահմանապահ ծառայությունը։

«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի գործընկերների հետ ձեր համատեղ ծառայության ընթացքում նրանց փոխանցել եք անգնահատելի փորձ, գիտելիք և հմտություն, հուսալի հիմք եք դրել անցակետի` բարձր մակարդակով հետագա գործունեության համար»,- ընդգծեց նա։

Դիվանագետը շնորհակալություն հայտնեց սահմանապահներին անթերի աշխատանքի համար և հայտարարեց, որ Ռուսաստանն իրավամբ հպարտանում է նրանցով:

Церемония прощания с оркестром и торжественным построением российских пограничников в связи с окончанием службы в аэропорту Звартноц (31 июля 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2024

Շնորհակալագրեր

© Sputnik / Aram Nersesyan

Հայկական և ռուսական կողմերը նաև տեղեկություններ են փոխանակել «Զվարթնոց» օդային անցակետում պետական սահմանի կարգավիճակի վերաբերյալ։ Դրա բնույթը հիմք է տալիս ենթադրելու, որ առկա են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությանը սպառնացող վտանգներ:

Ամփոփվել են նաև պետական սահմանի ռեժիմի պահպանման հետ կապված հարցերի լուծման ուղղությամբ 1992 թվականից առ այսօր իրականացված աշխատանքները:

Հավելենք, որ ՌԴ սահմանապահները «Զվարթնոցում» տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ ի շահ ՀՀ սահմանապահ զորքերի հետևողական ձևավորման:

Հայկական կողմը նշել է, որ ՌԴ գործընկերներն անգնահատելի օգնություն են ցուցաբերել, այդ թվում՝ ՌԴ և ՀՀ ուսումնական կառույցներում հայկական կադրերի և մասնագետների պատրաստման գործում:

«Հայկական կողմը շնորհակալություն է հայտնում ռուսական կողմին «Զվարթնոց» օդային անցակետում սահմանային վերահսկողության ապահովման ուղղությամբ համատեղ շարունակական ծառայության համար և արձանագրում, որ ռուսական կողմի նկատմամբ հավակնություններ չունի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմը հայտարարել է, որ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը պաշտոնապես դադարեցնում է «Զվարթնոց» օդային անցակետում ՀՀ պետական սահմանի պահպանության ապահովման գործառույթը: Դրա հիմքը հայկական կողմի` 2024թ. մարտի 1-ի թիվ 5/894 կ դիմումն է՝ «Զվարթնոց» օդային անցակետի սահմանային հսկողությունը 2024թ․ օգոստոսի 1-ից ամբողջությամբ հայկական կողմի վերահսկողությանն անցնելու մասին։

ՌԴ սահմանապահների հրաժեշտի արարողություն - Sputnik Արմենիա

© Sputnik / Aram Nersesyan

ՌԴ սահմանապահների հրաժեշտի արարողություն

Պաշտոնական միջոցառում «Զվարթնոց» օդանավակայանում - Sputnik Արմենիա

© Sputnik / Aram Nersesyan

Պաշտոնական միջոցառում «Զվարթնոց» օդանավակայանում

Էդգար Հունանյանը և Ռոման Գոլուբիցկին - Sputnik Արմենիա

© Sputnik / Aram Nersesyan

Էդգար Հունանյանը և Ռոման Գոլուբիցկին

  •  

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21