Արցախի հարավը Սյունիքին կապող ճանապարհի կառուցումը հստակ ուղերձ է, որ տարածքները երբեք չեն զիջվելու

01.07.2020 23:29
1184

Ոչ  հայկական կողմն է կասեցնելու երրորդ ճանապարհի շինարարությունը, ոչ էլ Բաքուն է հրաժարվելու ռազմատենչ հայտարարություններից՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը մեզ հետ զրույցում ասել է Արցախի խորհրդարանի  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը։

Նա կարծում է, որ Արցախի հարավը Հայաստանին կապող ճանապարհի կառուցումը հստակ ուղերձ ունի՝ այդ  տարածքները երբեք չեն զիջվելու։ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւ Հայրապետյանը կարեւորում է  միջնորդների այն շեշտադրումը, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի։ Այդ ձեւակերպումը,  ըստ պատգամավորի, հայկական կողմի առանցքային շեշտադրումն է։

«Կարեւոր է խաղաղության մթնոլորտի խթանումն ու պահպանումը, ինչն օգտակար է լիարժեք ու նպատակային բանակցությունների համար», -Զոհրաբ Մնացականյան–Էլմար Մամեդյարով տեսակոնֆերանսից հետո տարածած հայտարարության մեջ նշում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Նրանք դրական են գնահատում հարաբերական կայունությունն ու գոհունակություն հայտնում, որ կողմերը շարունակում են օգտագործել անմիջական հաղորդակցության միջոցները՝ լարվածությունից խուսափելու համար:

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւ Հայրապետյանը կարեւորում է  միջնորդների այս շեշտադրումը եւ ոչ միայն:  Հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի ձեւակերպումը,  ըստ նրա, այն է, ինչը մշտապես շեշտում է հայկական կողմը։

«ՄԽ համանախագահների հայտարարության մեջ կարեւորագույն տեղ է հատկացված այն փաստարկին, որ հնարավոր չէ ունենալ առարկայական բանակցություններ, երբ կողմերից մեկը շարունակ սպառնում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Հայկական կողմի այս պահանջը հասկանալի եւ ընդունելի է ՄԽ համանախագահների եւ ընդհանրապես մեր միջազգային գործընկերների համար: Այն հարաբերական խաղաղությունը, որի մասին խոսվում է հայտարարության մեջ ձեռք է բերվել Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումից հետո Դուշանբեում եւ բխում է հայկական կողմի առաջ քաշած օրակարգից»,- ասաց Հայրապետյանը:

Միջնորդները  կողմերին հորդորում են լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման  եւ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար: Հայտարարության մեջ տեղ գտած մյուս արձանագրումը,  ըստ որի,  անհանգստություն է արտահայտվում սադրիչ հայտարարությունների եւ հրահրող հռետորաբանության վերաբերյալ, ըստ պատգամավորի, հստակ ուղղված է Բաքվին, քանի որ  Երեւանն ու Ստեփանակերտը երբեւէ  հրահրող հայտարարություններ չեն արել։

Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը  կարծում է, որ գործընթացը մոտ ապագայում կարգավորման հեռանկար չի ենթադրում, հակառակ դեպքում անգամ վիրուսը չէր խանգարի միջնորդներին ուղիղ հանդիպում կազմակերպել երկու երկրների ղեկավարների մակարդակով։

Իսկ հայտարարությունը, ինչպես միշտ,  կողմերը յուրովի են մեկնաբանում․«Մասնավորապես հայտարարության հետեւյալ մասը՝ չպետք է դիմել այնպիսի քայլերի, որոնք կարող են բարդացնել բանակցային գործընթացը։ Ադրբեջանում ՄԽ–ի հայտարարությամբ հասկացել են, որ դա ակնարկ էր Արցախի իշխանություններին, որ երրորդ ճանապարհի կառուցումը պետք չէ։  Մյուս կողմից՝ ասում են, որ ռազմական հռետորաբանությունը խանգարում է, դա Բաքվին է ուղղված։ Գործնականում ոչ  հայկական կողմն է կասեցնելու երրորդ ճանապարհի շինարարությունը, ոչ էլ Բաքուն է հրաժարվելու ռազմատենչ հայտարարություններից»։

Ինչ առավելություններ ու մեսիջներ է պարունակում երրորդ ճանապարհի կառուցումը։

Վահրամ Աթանեսյանի պատասխանը առավել քան հստակ է․«Դա Արցախի հարավը Հայաստանի հետ կապող ճանապարհն է, որն ունի  տնտեսական նշանակություն եւ հարկ եղած դեպքում ռազմական առումով էլ կարող է նշանակալի լինել։ Բացի դրանից՝  դա հստակ մեսիջ է, որ այդ տարածքները զիջելու հարց արցախյան կողմը չի քննարկում»:

Վերջերս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսելով այդ ճանապարհի շինարարության մասին,  հստակեցրել էր, որ դրա կառուցումը  ենթադրում է  վերաբնակեցման եւ տնտեսական զարգացման մեծածավալ նոր ծրագրեր։

https://hy.armradio.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34