«Իրավունք»․ Ադրբեջանցիները մտնում են, մեր խանութներից առեւտուր անում, արդեն սովորական է դարձել. Ասկերանի քաղաքապետ

09.12.2020 11:19
5438

«Իրավունք» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ակնա (Աղդամ) քաղա­քի ու հարակից տարածքների կորստով Ասկերան քաղաքը հայտնվել է սահմանից 200- 250 մետր հեռավորության վրա: Իսկ քաղաքի կենտրոնը հազիվ մեկ կիլոմետր հեռա­վորության վրա է գտնվում ադրբեջանցիներից: Մինչդեռ արցախցիները շարունակում են վերադառնալ իրենց տներ: Այսպիսով՝ ինչ իրավիճակ է Ասկերանում այս օրերին, փորձեցինք հետաքրքրվել քաղաքապետ Հայկ Շմիրյանից, ով փաստեց.

Պատերազմը, կարելի է ասել, Ասկերանի կողքով անցավ, լուրջ վնասներ, ըստ էության, Ասկերանը չի կրել: Մինչ պատերազմը, Ասկերանի շրջանում ապրում էր մո­տավոր 18 հազարից մի քիչ ավելի բնակչու­թյուն: Պատերազմի օրերին բնակչության մետ 50 տոկոսը տեղափոխվել է տարբեր ուղղություններով՝ հիմնականում Հայաս­տանի Հանրապետություն: Բայց արդեն կամաց-կամաց մարդիկ հետ են վերադառնում, ուղղակի որոշակի մտահոգություններ կան սահմանային իրավիճակի հետ կապված:

Կմանրամասնե՞ք:

Դե, մեկ կիլոմետր էլ չկա, որ հեռու ենք Ադրբեջանի սահմանից: Էս համաձայնագրի շրջանակում ավելի ենք մոտեցել սահմանին, դարձել ենք սահմանային գո­տի: Ընդհանուր, Ասկերանի շրջանից ութ համայնք հանձնվել է Ադրբեջանին:

Հիմնական մեր գերխնդիրն այսօր տարհանված բնակիչներին բնակության վայրով, սնունդով ապահովելն է:

Պարո՛ն Շմիրյան, ասկերանցիներն ահազանգում են, որ ադրբեջանցիներն անարգել ելումուտ են անում սահմանային բնակավայրեր, անգամ փորձում ծաղրել երիտասարդ աղջիկներին, ծերերին:

Անկեղծ ասած, նման դեպքերի ականատես չեմ եղել, ավելի շուտ՝ տե­ղյակ չեմ: Կարող եմ ասել, որ Ասկերանից շատ մոտ հեռավորության վրա երեւում է ադրբեջանցիների շարժը: Իրենք էլ պարբե­րաբար սահմանազատումներ անելու պատրվակով ելումուտ են անում: Մեր գյու­ղացիներից շատերը կարողանում են հետ­ները լեզու գտնել, ավելին՝ բանակցություն­ների միջոցով մտնել եւ արդեն հակառա­կորդին հանձնված տարածքներից իրենց բերքը, պաշարները հանել: Մարդ կա թող­նում է, մարդ կա՝ չէ: Այ, էս վիճակն է:

Ասում են՝ ադրբեջանցիները առեւտուր են անում Ասկերանի գյուղերի հետ:

Այո, կա նման բան: Ե՛վ ադրբեջանցի­ները, եւ՛ խաղաղապահները մտնում են, մեր խանութներից առեւտուր անում: Արդեն սո­վորական է դարձել:

Սովորակա՞ն:

-Մտավախություն, իհարկե, կա, ուղղա­կի էն մարդիկ, ովքեր չեն տեսել թուրքի վրեժխնդիր աչքերը, չեն վախենում: Բայց տարիքով մեծերը, ովքեր պատկերացնում են, թե ով է թուրքը, ինչ կարա անի, ինչ վնասներ կարող է տալ, այ, էդ մարդիկ մտավախություն, իհարկե, ունեն»:

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

10.09.2026 23:39

Գորիսում ՔՊ-ի թեկնածուն Առուշ Առուշանյանն է

10.09.2026 21:00