Իրավունք ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԿՈՄԲԻՆԱՏԻ ԳՈՐԾԱՐՔԸ ՎԻՃԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

22.10.2021 11:39
1827

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Պարզվում է՝ բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատեր, Ռուսաստանի առողջապահության եւ սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն անօրինական է համարում ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի կողմից կոմբինատի 60 տոկոսի ձեռքբերման գործարքն ու դիմել է դատարան՝ գործարքն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին երեկ հոդված էր հրապարակել «Սիվիլնեթը»՝ օգտվելով «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։
Հիշեցնենք․ սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրատվությամբ հանձնում է Հայաստանի կառավարությանը։

Բաժնետոմսերի նվիրատվությունն իրականացնողը Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունն է, որը պատկանում է Ռոման Տրոցենկոյին։ Հենց նա է որոշել իր բաժնետոմսերից բաժին հանել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Թե ինչու, կարելի է միայն ենթադրություններ անել քաղաքական ենթատեքստերի եւ իշխանությունների կողմից տեռորի մակարդակում, թերեւս։

Եվ հիմա Միխայիլ Զուրաբովը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից Ռոման Տրոցենկոյի գնած 60 տոկոս բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքը, ինչպես նաեւ Տրոցենկոյի «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության կողմից կառավարությանը բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրատվություն անելու որոշումը։ Միխայիլ Զուրաբովին պատկանող «Զանգեզուր մայնինգը» դիմել է դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու համար, ինչը բավարարվել է, եւ կոմբինատի խոշոր բաժնետեր Ռոման Տրոցենկոյին պատկանող բաժնետոմսերի 45 տոկոսի վրա  արգելանք է դրվել։ Արգելանքի որոշումը կայացվել է հոկտեմբերի 19-ին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանի կողմից։

Ըստ երեւույթին, Ռոման Տրոցենկոն որոշել է առանձին խաղ խաղալ եւ գործարքի մեջ մտնել Հայաստանի իշխանությունների հետ, ինչը դուր չի եկել կոմբինատի մյուս բաժնետերերին, գուցե նաեւ` ռուսական իշխանություններին: Ըստ օրենքի՝ եթե բաժնետերերից մեկն ուզում է բաժնեմասն օտարել, ապա նախեւառաջ այն պետք է առաջարկի մյուս բաժնետերերին, հետո նոր՝ այլ սուբյեկտների։ Բայց Տրոցենկոն, շրջանցելով այս կանոնը, որոշել է միանձնյա լավություն անել Փաշինյանին եւ գաղտագողի, առանց բաժնետերերի ժողովի, բաժնեմասը նվիրել է կառավարության աշխատակազմին։ Հնարավոր է՝ այս դատական հայցը նաեւ կոնկրետ մեսիջ է Ռուսաստանի իշխանությունների կողմից, որոնց եւս դուր չի եկել Հայաստանի ամենախոշոր արդյունաբերական ընկերության բաժնետոմսերի նվիրաբերումը ՀՀ կառավարությանը։

 

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22