Իշխանությունը բավարար լրջություն չի ցուցաբերում Արցախի հարցի նկատմամբ. «Սասնա Ծռեր»

11.12.2019 19:57
1210

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել.

«Արցախի հարցում չի կարող լինել վերադարձ անցյալին

Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը համակարգային փոփոխությունների անվան տակ և դրանց փոխարեն հետզհետե հարմարվում է գործող կիսագաղութային համակարգին։

Երևույթն ավելի ցցուն է Արցախի հարցում։ Գործող իշխանությունը, երկրի ներսում հանդես գալով «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսի ներքո, զուգահեռաբար ոչ միայն չի հրաժարվում Մադրիդյան սկզբունքներից և դրանց վրա կազմված ՀՀԿ կոնսպեկտներից, այլև հետ գնալով հասնում է մինչև Արցախի հայկական և ադրբեջանական համայնքներին հավասարեցնող ապազգային հայեցակարգի վերակենդանացում։

Ակնհայտ է, որ օրվա իշխանությունը խճճվել է Արցախը աբխազացնելու միջոցով Հայաստանը լիակատար արտաքին կառավարման տակ առնելու, իսկ այնուհետև ամբողջ Այսրկովկասում իր տիրապետությունը վերահաստատելու ձգտում ունեցող Ռուսաստանի Դաշնության ակտիվացող աշխարհաքաղաքական խաղերի սարդոստայնում։

Արձանագրում ենք, որ գործող իշխանությունը բավարար լրջություն չի ցուցաբերում Արցախի և մյուս բոլոր ռազմավարական հարցերի նկատմամբ, ինչը կարող է անդառնալի բացասական հետևանքներ ունենալ մեր ազգի և պետականության համար։

Ազգային կենսական շահերը պահանջում են, իսկ աշխարհաքաղաքական միջավայրը և զարգացումների միտումները բարենպաստ են Արցախի դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելու համար։

Դրա փոխարեն տեղում դոփելը, առավել ևս՝ անցյալին վերադառնալու ձգտումները, դառնալու են Հայաստանի և հայության պատմական ձախողման պատճառ, որի պատասխանատուն լինելու է գործող իշխանությունը»։

 

mamul.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22