Իսրայելը հատել է կարմիր գիծը. Ռաիսին ասել է, որ Իրանը մտադիր չէ հետևել ԱՄՆ նախազգուշացումներին

29.10.2023 11:07
788

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելն իր գործողություններով «հատել է կարմիր գիծը, որը կարող է ստիպել բոլորին քայլեր ձեռնարկել»:

«Վաշինգտոնը խնդրում է մեզ ոչինչ չանել, սակայն   շարունակում է լայն աջակցություն ցուցաբերել Իսրայելին։ ԱՄՆ-ն ազդանշաններ է ուղարկել «Դիմադրության առանցքին», սակայն մարտի դաշտում հստակ պատասխան է ստացել»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Ըստ BBC-ի՝ «Դիմադրության առանցքի» մեջ են մտնում Մերձավոր Արևելքում Իրանի աջակցած ուժերը, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ը։

ԱՄՆ իշխանությունները զգուշացնում են Իրանին չմիջամտել պատերազմին՝ փորձելով կանխել ավելի լայն տարածաշրջանային հակամարտությունը:

Ռաիսին ավելի վաղ ասել էր, որ Իրանը մտադիր չէ հետևել ԱՄՆ-ի նախազգուշացումներին:

Իրանի նախագահը հայտարարել է նաև, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի հաշվարկները սխալ են, և նրանք չեն հասնի իրենց նպատակներին Մերձավոր Արևելքում, ԱՄՆ-ը քաջատեղյակ է «մեր» ներկայիս հնարավորություններին։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40