Իտալիայի Լացիո մարզը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

19.03.2019 23:41
1205

Իտալիայի Լացիո մարզի մարզային խորհուրդը մարտի 18-ի նիստում Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցին ընդառաջ միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը որպես պատմական իրողություն ընդունելու մասին բանաձևը։ Այս մասին տեղեկանում ենք Իտալիայի հայ համայնքի կայքից։

Բանաձևը ներկայացվել է մարզային խորհրդի անդամ Սերջո Պիրոցցիի նախաձեռնությամբ։ Փաստաթղթում խորհրդի անդամներն իրենց զորակցությունն են հայտնում հայ ազգին՝ պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության համար մղած պայքարում։

Ինչպես նշում է կայքը, այսպիսով՝ Լացիոն դառնում է Իտալիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 136-րդ տարածքային ինքնակառավարման խորհուրդը։

«Հայ ազգի կողքին լինելը մեր պարտքն է, պատմությունը ճանաչելի դարձնելը՝ պարտավորություն, որը պետք է փոխանցել հատկապես նոր սերունդներին, որպեսզի նման ողբերգություններն այլևս երբեք չկրկնվեն»,- ասել է Պիրոցցին։

Հռոմի հայ համայնքն իր հերթին շնորհակալություն է հայտնել Լացիոյի մարզային խորհրդի բոլոր անդամներին, որոնք այս արարքով վճռել են լինել ճշմարտության կողմից։

lratvakan.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40