Ի պատասխան Ժասմենա Մարտիրոսյանի հոդվածի

27.06.2014 16:48
1935

Գովելի է, որ Կապանում կան մարդիկ, ովքեր անտարբեր չեն մեր քաղաքի մշակութային կյանքի հանդեպ: Սակայն քննադատության է արժանի այն, որ մարդ պատկերացում անգամ չունենալով արվեստի, այս դեպքում` պարարվեստի, ազգային պարերի յուրահատկությունների մասին, իրեն թույլ է տալիս հրապարակավ քննադատել այն: Նախապես շնորհակալությունս հայտնելով «Զրույց Կապանի քաղաքապետի հետ» հոդվածի հեղինակին` Ժասմենա Մարտիրոսյանին, ես` որպես մասնագետ, որպես օպերայի եւ բալետի պետական ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստուհի, ինձ թույլ եմ տալիս չհամաձայնել հեղինակի կարծիքի հետ:

Մասնավորապես, անընդունելի եմ համարում հեղինակի հետեւյալ տողերը. «Դպրոցական տարիքի հայուհին իր պապի ու տատի, ծնողների, քրոջ, եղբոր առջեւ պորտապար կամ հարեմի պար էր պարում»:

Տեղեկացնեմ Ձեզ, որ իմ կողմից բեմադրված պարն արաբական ազգային պար է, որտեղ բացակայում են պորտապարին բնորոշ տարրերը: Քանզի, պորտապարը, կամ հեղինակի բնորոշմամբ` «հարեմի պարը», այլ պարատեսակ է, որը բացակայում է մեր պարացանկից: Իմ բեմադրած պարի ակունքը ժողովրդա-բեմական պարն է` դասական բեմական լուծումներով: Ինձ համար շատ կարեւոր են մշակութասեր քաղաքացիների կարծիքները, բայց, երբ կարծիքը խիստ սուբյեկտիվ է եւ ոչ պրոֆեսիոնալ բնորոշում է տալիս հարեւան ժողովրդի ազգային պարի` վիրավորելով նրանց ազգային արժանապատվությունը, ես դա անթույլատրելի եմ համարում:

Մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով հոդվածի հեղինակին` սեփական կարծիքն արտահայտելու համար, միաժամանակ հորդորում եմ նրան` զերծ մնալ ծայրահեղ սուբյեկտիվ, իրականության հետ ոչ մի աղերս չունեցող որակավորումներից, նաեւ ստահոդ տեղեկատվությունից, թե իբրեւ Ռուզաննա Ավանեսյանն իրեն ասել է, որ ինքը դիմել է քաղաքապետարան` համերգից այդ պարային կատարումը հանելու համար, սակայն իրեն չեն լսել: Հարգելի՛ տիկին, ընդունեք հորդորս, որով կպահպանեք թե՛ Ձեր եւ թե՛ իմ` պարուսույցիս, բարի համբավը:

ԳԱՅԱՆԵ ՎԱՐԴԻԿՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40