Արտահերթ ընտրությունները սեպտեմբերին

18.06.2018 12:32
1274

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունները կազմակերպել սեպտեմբերի վերջին: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարան կբերեն առաջիկա օրերին, այն հաշվարկով, որ մինչեւ խորհրդարանի պաշտոնական արձակուրդի մեկնարկը՝ հուլիսի 15-ը, խորհրդարանը ընդունի այն: Օրենսգրքի ընդունումից անմիջապես հետո Փաշինյանը հրաժարական կտա՝ նախաձեռնելով խորհրդարանի լուծարման գործընթացը: Իսկ որպեսզի որեւէ այլ խորհրդարանական խմբակցություն չհամարձակվի սեփական թեկնածուն առաջադրել, Փաշինյանը կոչով կդիմի ժողովրդին՝ պաշտպանելու հեղափոխության նվաճումները: Նման շտապողականությունը պայմանավորված է գիտակցությամբ, որ հեղափոխական էյֆորիան անցնում է, իսկ խնդիրները մնում են չլուծված:

Արտահերթ ընտրություններ հնարավորինս կարճ ժամանակում կազմակերպելու հարցում Փաշինյանը կարող է հանդիպել ոչ միայն ՀՀԿ- ականների, այլ նաեւ իր իշխանության ներկա դաշնակիցների՝ ՀՅԴ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի դիմադրությանը: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման նման կարճ ժամկետներում անցկացնելուն դեմ է նաեւ Վենետիկի հանձնաժողովը: Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով՝ ընտրությունները կարող են անցկացվել Ընտրական օրենսգրքի փոփոխություններից մեկ տարի հետո, որպեսզի դրանց մասնակից կուսակցությունները կարողանան պատրաստվել նոր պահանջներին, սակայն վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում որեւէ մեկի կարծիքը, եւ թավշյա հեղափոխության արդյունքները պետք է արտացոլվեն խորհրդարանում: Գլխավոր հարցը մնում է այն, թե արդյոք կարող են արտահերթ ընտրությունները նման կարճ ժամկետում անցկացնելուն հակառակորդները դիմադրել Փաշինյանին, թե նրան կհաջողվի հեղափոխության նվաճումները պաշտպանելու կարգախոսներով կրկին փողոց հանել տասնյակ հազարավոր մարդկանց:

Այն տեսակետը, թե հանրությանը այնքան էլ չի հետաքրքրում արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների հարցը, այնքան էլ հիմնավոր չէ: Հակահեղափոխության դեմ պայքարի գաղափարը եւ հեղափոխության ձեռքբերումների պաշտպանության գաղափարը կարող է կրկին համախմբել հասարակությանը եւ ապահովել աննախադեպ հաջողություն: Իսկ մյուս քաղաքական ուժերի դիմադրությունը արտահերթ ընտրությունների անցկացմանը ավելի է հերոսականացնելու Փաշինյանի եւ նոր իշխանության պայքարը ընդդեմ հնի: Փաշինյանը կարող է այնպիսի մեծ աջակցություն ստանալ ընտրություններում եւ այնքան թույլ ընդդիմություն ունենալ խորհրդարանում, որ հեղափոխական բռնապետության հաստատումը ուղղակի մեղք կլինի:

Հ.Գ. Հոկտեմբերի 5-ին Հայաստանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը եւ տարածված այն տեսակետը, որ գագաթնաժողովի անցկացումը խոչընդոտ է ընտրությունների անցկացման համար, այնքան էլ տեղին չէ: Ընտրությունները ավարտված կլինեն սեպտեմբերի վերջին, իսկ հոկտեմբերին հանգիստ կկազմակերպվի գագաթնաժողովը:

1in.am

2018-06-18

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08