Ջահերթ Գորիսում. Արցախի բլոկադան ցեղասպանության յուրօրինակ դրսեւորում է, որին պիտի դիմակայենք ազգովի ու արժանապատիվ

23.04.2023 21:13
3424

Հայոց ցեղասպանության զոհերի եւ ինքնապաշտպանական կռիվների հերոսների հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի նախօրեին Գորիսում տեղի ունեցավ ջահերթ, որն ավանդական  է դարձել 1965 թվականից ի վեր:

Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մերձակայքից հարյուրավոր գորիսեցիներ քայլերթով անցնելով քաղաքի գլխավոր փողոցներով, հասան քաղաքի այն սրբավայրը, որտեղ 1989 թվականից ի վեր այցելում են համայնքի բնակիչները ե՛ւ Մեծ եղեռնի օրը, ե՛ւ Սպիտակի երկրաշարժի օրը, ե՛ւ, իհարկե Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակները խորհրդանշող օրերին, քանզի այդտեղ հավերժացված է նաեւ հարյուրավոր գորիսեցիների հիշատակը, ովքեր նահատակվեցին Արցախյան առաջին պատերազմում եւ հայոց այդ երկրամասն ազատագրեցին ադրբեջանական լծից:

Գորիսյան ջահերթն ու սրբավայրում տեղի ունեցած հանրահավաքը, թեեւ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հարգման ու ոգեկոչման նպատակ ուներ, սակայն հնչող կարգախոսները եւ ելույթ ունեցողների խոսքերը մեր այսօրվա ցավին համահունչ շեշտադրումներ ունեին:

Վտանգված է հայոց պետականության ապագան, իսկ հայոց Արցախը 130 օր շարունակ շրջափակման մեջ է եւ միայնակ է դիմակայում Ադրբեջան ահաբեկչական պետությանը: Իսկ շրջափակումը մի նոր ցեղասպանություն իրականացնելու կամ հայոց այդ երկրամասն էթնիկ զտման ենթարկելու յուրօրինակ եւ ստույգ դրսեւորում է, որը տեղի է ունենում աշխարհի խոշոր տերությունների աչքի առջեւ ու անարգել:

Հավաքվածներին օրհնության խոսքով դիմեց Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Տիգրան քահանա Հակոբյանը, ով հայ ժողովրդին եւ մասնավորապես Արցախին ու Սյունիքին սպառնացող նոր մարտահրավերներին արժանապատիվ դիմակայելու գլխավոր երաշխիքը համարեց միասնությունն ու համախմբվածությունը մեր պետականության, Արցախի լինելիության եւ Սյունիքի բռնազավթված տարածքները վերադարձնելու  սրբազան գաղափարների շուրջ:

Հայրենիքը զինական ուժով պաշտպանելու, մեր հերոս նախնիների արժանավոր հետնորդը, Գարեգին Նժդեհի գործի շարունակողը լինելու կարեւորությունն ընդգծեց Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը:

Հանրահավաքն ավարտվեց հայ ժողովրդի ցեղասպանությունն իրականացրած, երկիր Նաիրին բռնազավթած եւ մեզ հայրենազրկած Թուրքիա պետության դրոշի հրկիզումով, ինչը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ ժողովուրդը կողմնակից չէ Թուրքիայի հետ  հարաբերությունների վերականգնմանը, քանի դեռ այդ երկիրն իր զղջումը չի արտահայտել մարդկության հանդեպ գործած մեծ հանցագործության համար:

Ջահերթն ընթանում էր ազգային-հայրենասիրական երգերի հնչյունների ներքո, իսկ հանրահավաքի վայրում ելույթ ունեցավ Գորիսի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի երաժշտական խումբը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40