Ջակարտայում ներկայացվել է «Արմենպրես»-ի օժանդակությամբ հրատարակված «Հայաստան. առասպելների երկիր» գիրքը և բացվել համանուն ցուցահանդեսը

17.01.2019 10:48
1116

 Ջակարտայում, «Անտարա» լրատվական գործակալության ընդունելությունների տանը հունվարի 15-ին տեղի է ունեցել «Հայաստան. առասպելների երկիր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումն ու «Արմենպրես» պետական լրատվական գործակալության օժանդակությամբ հրատարակված համանուն գրքի շնորհանդեսը: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության կողմից՝ «Անտարա» լրատվական գործակալության հետ համագործակցությամբ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության, Ջակարտայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ինդոնեզական լրատվական գործակալությունների և զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Ինդոնեզիայի ամենահին ու խոշոր «Անտարա» լրատվական գործակալության նախագահ-տնօրեն Մեիդյատամա Սուրիյոդինինգրատը (President-Director of Antara News Agency Mr. Medyatama Suryodiningrat), ով իր խոսքում նշել է, որ գրքի լույս ընծայումը հնարավորություն կտա մեծամասամբ Հայաստանին անտեղյակ ինդոնեզական հասարակությանը բացահայտելու հրաշքներով լի այդ երկիրը՝ նպաստելով փոխայցելությունների ավելացմանն ու դրանց միջոցով երկու ժողովուրդների միջև ճանաչողության մեծացմանը:

ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում անդրադարձ է կատարել հայկական համայնքի պատմությանն Ինդոնեզիայում: Ելույթներից հետո ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, «Անտարա» լրատվական գործակալության նախագահ-տնօրեն Մեիդյատամա Սուրիյոդինինգրատն ու Ինդոնեզիայի ԱԳՆ Ամերիկայի և Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրեն Մուհամադ Անշորը կատարել են ցուցահանդեսի բացումը՝ ստորագրելով գրքի ցուցապաստառի վրա: Ցուցահանդեսը տևելու է մինչև հունվարի 23-ը:

ՀՀ դեսպանը և «Անտարա» լրատվական գործակալության գլխավոր տնօրենը գրքի մեկ օրինակը պաշտոնապես հանձնել են Ինդոնեզիայի ԱԳՆ գլխավոր տնօրենին՝ որպես Ինդոնեզիայի իշխանությունների ներկայացուցչի: Վերջինս իր շնորհակալական խոսքում գոհունակությամբ կարևորել է Հայաստանը ներկայացնող լուսանկարների գրքի հրատարակումը՝ նշելով, որ այն նոր հեռանկարներ կբացի երկու երկրների փոխգործակցության զարգացման և բարեկամության ամրապնդման համար:

Միջոցառման պաշտոնական մասին հաջորդել է հայկական ուտեստներով և խմիչքներով հյուրասիրությունը, որտեղ ներկայացվել են նաև հայկական գինիներն ու կոնյակը:

«Հայաստան. առասպելների երկիր» գիրքը տպագրվել է 2018թ.-ին «Անտարա» լրատվական գործակալության և ՀՀ դեսպանության ջանքերով: Գրքի նախապատրաստական աշխատանքներին իր օժանդակությունն է բերել նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը: Այն Հայաստանի մասին պատմող առաջին գիրքն է, որ տպագրվել է ինդոնեզերեն և անգլերեն:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40