Կամրջի հիմնանորոգում Մեղրու ճանապարհին

20.07.2013 22:53
3921

Երեւան-Գորիս-Մեղրի ավտոմայրուղու (Մ-2) 359+200կմ հատվածի կամրջի` հուլիսի 15-ին մեկնարկած հիմնանորոգման պատճառով ծանրաքաշ մեքենաները Մեղրի հասնելու կամ Մեղրուց հանրապետության խորքեր մտնելու համար նոր իրավիճակում են հայտնվել: Այդ մեքենաներն առայժմ պետք է երթեւեկեն Կապան-Մեղրի այլընտրանքային ճանապարհով, իսկ թեթեւ, մարդատար մեքենաները կշարունակեն երթեւակել հիմնական` Քաջարան-Մեղրի մայրուղով, քանի որ վերանորոգվող կամրջի տարածքում պահպանվել է ժամանակավոր անցում:

«Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը հուլիսի 17-ին Մեղրուց Կապան վերադարձավ նոր` այլընտրանքային ճանապարհով: Այդ ավտոմայրուղին, կարելի է ասել, շատ լավ վիճակում է եւ ծանրաքաշ մեքենաները երթեւեկում են հաջողությամբ:

Իսկ ինչո՞ւ անհրաժեշտ եղավ հիմնական ավտոմայրուղու նշված հատվածի կամրջի հիմնանորոգումը: Հարցին այսպես պատասխանեց «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ տնօրեն Ազատ Գասպարյանը. «Կամրջի` Մեղրու կողմից հենապատն ամբողջովին քայքայված վիճակում էր, որը կարող էր ծանրաքաշ մեքենաների երթեւեկության հետեւանքով, քանդվելու-փլուզվելու պատճառ դառնալ: Այնպես որ կամրջի հիմնանորոգումն օրախնդիր էր: Մեր անելիքն է` ամրացնել կամրջի մեկ հենապատը, մյուսն էլ ամբողջությամբ վերակառուցել: Կամրապնդենք նաեւ գետի հունը` կամրջի թռիչքային մասի տակ: Աշխատանքների արժեքը 54 մլն դրամ է, ֆինանսավորումը` պետական բյուջեից: Աշխատանքները կիրականացնենք այնպես, որ հիմնանորոգվող կամրջից քիչ ներքեւ գտնվող միաթռիչք, փոքրակամար կամուրջը` կառուցված 18-րդ դարում, չտուժի: Մենք նախկինում էլ, երբ կառուցվում էր Կապան-Մեղրի այլընտրանքային ճանապարհը, որոշ դեպքերում դիմեցինք նախագծանախահաշվային փաստաթղթերի փոփոխության, որպեսզի չվնասվեն պատմամշակութային հուշարձանները: Կամրջի հիմնանորոգման աշխատանքները ավարտելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է, բայց կձգտենք ավելի շուտ ավարտել»:

ՆՈՒԲԱՐ ԴԱՎԹՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40