Կապան համայնքի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ համայնքի ղեկավարի ավտոմեքենան հրդեհելու փորձի համար

27.05.2024 18:53
874

2024 թ. մայիսի 21-ին տեղեկություն է ստացվել` նույն օրը՝ ժամը 19։45-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի կողմից օգտագործվող Lexus մակնիշի ավտոմեքենան հրդեհելու մասին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն համայնքի բնակավայրի բնակիչ է:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս, դժգոհելով սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող տան սեփականաշնորհման և հասցեի տրամադրման գործընթացի ձգձգումից, որոշել է ոչնչացնել համայնքի ղեկավարի կողմից շահագործվող, առանձնապես խոշոր չափերի՝ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գույքը՝ Lexus մակնիշի ավտոմեքենան:

Այդ նպատակով նշված անձը նախօրոք իր հետ վերցրել է բենզին և լցրել Կապան քաղաքի Չարենցի փողոցում կայանված Lexus մակնիշի ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի և դիմապակու վրա։ Սակայն հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ հրդեհը ժամանակին մարվել է։

Միջնորդություն է ներկայացվել վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Վերջինս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին։ Նույն օրը նշված հոդվածներով նրան ներկայացվել է մեղադրանք։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ. դատարանի որոշմամբ կիրառվել են տնային կալանք և բացակայելու արգելք համակցված խափանման միջոցներ։

Նախաքննությունն շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22