Կապան համայնքի կանանց երգչախմբի առաջին բեմելը մարզի համայնքներում

10.04.2024 10:39
972

Գարնանային միամսյակի շրջանակներում, Կապան համայնքի կանանց երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Գայանե Հարությունյանի ղեկավարությամբ, մարտի 15-ից ապրիլի 5-ը համերգային շրջագայությամբ առաջին անգամ հանդես է եկել Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան և Մեղրի(Ագարակ) համայնքներում։

Համայնքային ենթակայության՝ արվեստի, երաժշտական դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների շուրջ 40 մանկավարժից բաղկացած երգչախումբը համերգներին ներկայացել է բացառապես հայ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ստեփան Լուսիկյանի, Կարա Մուրզայի, Էդգար Հովհաննիսյանի, Մակար Եկմալյանի և այլոց ստեղծագործություններով։

Երգչախմբի համերգներն անցել են լեցուն դահլիճներում՝ լի ունկնդրի ջերմ ու հիացական արձագանքներով։

 Համերգային այս շրջագայությունը մարզի բնակիչներին երգչախմբային արվեստին հաղորդակից դարձնելու, ունեցած փորձը ներկայացնելու և միջհամայնքային մշակութային հարաբերությունները զարգացնելու նպատակ ուներ։

Համայնքապետարանը իր շնորհակալությունն է հայտնում հյուրընկալած համայնքներին՝ ջերմ ընդունելություն ցուցաբերելու և համերգները բարձր մակարդակով անցկացնելուն աջակցելու համար։

#KapanMunicipality

#ԿապանՀամայնքիԿանանցԵրգչախումբ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40