Սզնակ բնակավայրի տարիներ շարունակ չլուծվող խնդիրը՝ խմելու ջուր

05.08.2021 14:17
6297

2021 թվականն աչքի ընկավ աննախադեպ տաք եղանակով, նույնիսկ այն գյուղերն ու բնակավայրերը, որոնք խմելու ջրի խնդիր չէին ունեցել, բախվեցին սակավաջուր իրականությանը։

Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Սզնակ (Սզնուտ, Սզնեկ) բնակավայրում, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունից, մասնավորապես դեկտեմբերի 18-ից հետո դարձել է սահմանային գյուղ, տարիներ շարունակ խմելու ջուրը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը, եղել եւ այսօր էլ մնում է մեծագույն խնդիր։

Մի քանի տարի առաջ գյուղում խմելու ջրի ներքին ցանց է կառուցվել, որը մինչ օրս չի գործում։ Գյուղում հունվարի 1-ի դրությամբ մշտապես բնակվում է 35 ընտանիք՝ 105 մարդ։ Տներից միայն 10-ում է ծորակից մշտապես ջուր գալիս, որը բնակիչների ասելով՝ կազմում է ժամում 20 լիտր, այսինքն՝ քիչ բախտավորներն ամռան ամիսներին օրական առավելագույնը 280 լիտր ջուր ունենալու հնարավորություն ունեն, որն էլ անհնարին է դարձնում ունեցած ջրից հարեւաններին բաժին հանելը։

Եղած ջրի մաքրությունը բնակիչները բառերով չեն նկարագրում, փոխարենը մեզ են պարզում որդերի ու հողի նստվածքով դույլը։

Գյուղի կենտրոնում աղբյուր կա, որի ջուրը խմելու համար պիտանի չէ, բայց ջրի բացակայության պատճառով աղբյուրի մոտ հաճախ հերթեր են գոյանում։

Խնդրի մասին զրուցում ենք «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հանրային կապերի բաժնի աշխատակից Մուրադ Սարգսյանի հետ, ով մանրամասն բացատրում է խնդրի էությունը․ ««Վեոլիա Ջուրը» պատասխանատու չէ նշված բնակավայրում ջրի մատակարարման համար, բայց խնդրից տեղյակ ենք, տարիներ առաջ ներքին ցանց է կառուցվել, որը չի կարող ապահովել ջրամատակարարումը, քանի որ պաշարները բավարար չեն»։

Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային եւ ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Էդուարդ Միրզոյանից հետաքրքրվում ենք՝ արդյո՞ք որեւէ բան արվում է Սզնակ գյուղին խմելու ջուր հասցնելու համար, պատասխանում է․ «Նախ՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ Սյունիք բնակավայրը խմելու ջուր ստանում է երկու տեղից՝ Չանախչիից եւ Գեղիից։ Այժմ առկա է նախագիծ, որով Սյունիք գյուղի բնակիչների մի մասը ջուր կստանա Գեղիից, որն էլ հնարավորություն կտա Չանախչիի ջրագծից ջուր տրամադրել Սզնակ բնակավայրին։ Նախագիծը դեռեւս օրենքով նախատեսված ընթացակարգերով պիտի անցնի, որից հետո աշխատանքները կսկսվեն։ Բարեհաջող ընթացքի դեպքում, 2021-ի տարեվերջին կամ 2022-ի տարեսկզբին Սյունիք գյուղում ջրամատակարարման խնդիրն ամբողջությամբ կլուծվի։ Դրանից հետո հնարավոր է, որ Սզնակում էլ որոշ չափով հնարավոր լինի լուծել այդ խնդիրը»։

Ու մինչ տարբեր պաշտոնյաներ տարբեր պատասխաններ են տալիս, հուսադրում, խոստանում կամ խուսափում, սզնակցիները հաշվում են ջրի կաթիլներն ու փորձում եւս մի տարի առանց ջուր ու ջրի հույսով սպասել ամառվա ավարտին․․․

Տիգրանուհի Բադալյան

 

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02