Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի շնորհավորանքը՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

08.03.2024 10:52
2289

Սիրելի՛ կանայք և աղջիկներ

Ընդունեք ջերմ բարեմաղթանքներս գարնանային տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Մարտի 8-ը հաճելի առիթ է ընձեռում արտահայտելու մեր որդիական սերն ու երախտագիտությունը ձեր հանդեպ։ Սթափեցնող ձեր զգայուն վերաբերմունքը մեզանում առկա հիմնախնդիրների հանդեպ, անթաքույց մտահոգությունը վաղվա նկատմամբ և այդ խնդիրների աստիճանական լուծման գործում։

Մարտի 8-ով ըստ ամենայնի մեկնարկվում է կանանց միամսյակը, բայց կարծում եմ տարվա յուրաքանչյուր օրը կանանց պետք է համարել, քանզի չկա մի բնագավառ, որտեղ կնոջ պարտադիր ներկայությունը չլինի։

Օրը տոնական է, բարեմաղթանքներ ու շնորհավորանքներ են հնչում գեղեցիկ սեռի անձանց հասցեին։Մեր օրերում հայ ժողովուրդին նետված մարտահրավերները չէին կարող չանցնել նրանց կողքով։ Նախևառաջ մաղթանքներս եմ հղում այն մայրերին և քույրերին, ովքեր ամուսին, հայր, որդի կամ եղբայր են կորցրել։ Թող դա վերջին վիշտը լինի ձեր օջախում։ Տոկունություն եմ մաղթում ձեր ընտանիքներին և իմ անկեղծ զորակցությունը հայտնում։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ տիկնանց և աղջիկներին՝ Հայաստանում և սփյուռս համայն աշխարհի։ Մաղթում եմ ամուր ընտանիք, առողջ ու արժանավոր զավակներ ու անափ երջանկություն։

Ապրեք ու ստեղծագործեք խաղաղ իրականության մեջ։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12