Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի շնորհավորանքը՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ

07.04.2024 12:59
859

Թանկագին մայրեր

Սրտանց և խոնարհումով շնորհավորում եմ Ձեզ Ավետման օրվա՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Ապրիլի 7-ի խորհուրդն ու առանձնահատուկ նշանակությունը հնարավորություն են ընձեռում հերթական անգամ գնահատանքի և մեծարանքի խոսքեր ուղղելու հայ մայրերին՝ ընդգծելով նրանց բացառիկ առաքելության կարևորությունը:

Հատկապես հայ տղամարդու համար այս տոնը ամենակարևոր օրերի շարքում է, քանի որ մեզ համար մայրը սրբության մարմնավորումն է, օջախի ոգին, ընտանիքի լիությունն ու շունչը: Մայրերը, բացի այն, որ մեզ կյանք են պարգևում լույս աշխարհ բերելով, նրանք մեծացնում, կրթում ու դաստիարակում են մեզ մեծ սիրով ու պատասխանատվությամբ և հոգատար լինում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց նկատմամբ հոգ տանելու պարտականությունը այլևս մերն է։

Ավելի լավ բնութագիր, քան հայ մեծանուն գրող Իսահակյանն է տվել, դժվար է գտնել. Ամենագեղեցիկ բանն աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ:

Սիրելի մայրեր, դուք ամենապաշտելի ու ամենաբարի էակներն եք, որ ունենք մեր կյանքում, եղե՛ք առողջ ու երջանիկ, ապրեցե՛ք երկար։

Կապանի համայնքապետարան/Kapan municipalityա

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01