Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի ուղերձը՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

31.12.2022 21:45
1701

Հարգելի՛ հայրենակիցներ

Սիրելի՛ կապանցիներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։Հաշված ժամեր անց հրաժեշտ կտանք բազում ձեռքբերումներով, և ցավոք, կորուստներով լի 2022 թվականին և նոր հույսերով, առավել նպատակային գործունեություն ծավալելու վճռականությամբ և շարունակական հաջողությունների սպասումով մուտք կգործենք 2023 թվական։

Թեև այս տարի ավանդական տոնական տրամադրությունը քողարկված է լրջագույն մարտահրավերներով, սակայն պետք է գիտակցենք, որ թուլանալու և թևաթափ լինելու իրավունք չունենք։ Հույսներս մեզ վրա դնելով՝ մեր կամքով ու ուժով պետք է հաղթահարենք մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները։ Ներկա ծանր պայմաններում մենք պարտավոր ենք ուղիղ նայել իրականության աչքերին, սթափ գնահատել իրավիճակն ու առկա խնդիրները, դնել հստակ նպատակներ և համատեղ աշխատանքով հասնել այդ նպատակների իրագործմանը:

Առաջընթացի ճանապարհին մեզ դեռ բազմաթիվ մարտահրավերներ են սպասվում, որոնց դիմագրավելու համար մեզնից անհրաժեշտ է լինելու միասնություն, համառ աշխատանք և պայքարի ոգի։ Համոզված եմ, որ մեր ոտքի կանգնելու, մեջքը ուղղելու և հաստատուն քայլերով առաջ շարժվելու միակ ճանապարհը յուրաքանչյուրիս բարեխիղճ, տքնաջան աշխատանքն ու անմնացորդ նվիրումն է լինելու իր ծննդավայրին:

Մաղթում եմ, որ բոլորս հավատանք ու վստահ լինենք մեր ուժերին, լիարժեք և արժանապատվորեն օգտագործենք մեր ներուժը, որպեսզի ապագան լինի ավելի անվտանգ ու ավելի ապահով, որպեսզի հաջորդ տարի տարեմուտի շեմին կարողանանք հետ նայել ու անկեղծորեն ասել․անցնող տարին հիրավի լավ տարի էր:

Ամանորյա տոները բոլորիս համար սպասումների, նոր փոփոխությունների և միմյանց հանդեպ հոգատարության խորհուրդ ունեն։ Եվ մենք նոր տարի ենք մուտք գործում ապագայի հանդեպ հավատով ու մեր երկրի, համայնքի համար առավելագույնն անելու կամքով։

Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ` Ձեզ և Ձեր ընտանիքներին մաղթում եմ երջանկություն, ընտանեկան ջերմություն, ներդաշնակություն և արևշատ օրեր:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22