Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով

28.07.2026 11:11
474

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին կայացած հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջինն էր հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, այս հեռախոսազրույցը քաղաքական առումով նշանակալի էր, քանի որ տեղի է ունեցել հայ-ռուսական հարաբերություններում կուտակված լարվածության և ռուսական շուկա հայկական արտահանման սահմանափակումների հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունների ֆոնին։

«Հատկանշական է, որ Պուտինի հետ զրույցին նախորդել էին Փաշինյանի հեռախոսազրույցները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի (հուլիսի 22) և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի (հուլիսի 25) հետ։ Եվրոպական գործընկերների հետ շփումները, ըստ երևույթին, չեն տվել այն արդյունքը, որը կարող էր մեղմել ռուսական շուկայի սահմանափակումները։ Այդ պայմաններում Մոսկվային դիմելը դարձել է ոչ այնքան քաղաքական ընտրություն, որքան օբյեկտիվ անհրաժեշտություն։

Պաշտոնական Երևանի հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը բարձրացրել է հայկական ծագման ապրանքների արտահանման սահմանափակումների հարցը՝ ընդգծելով, որ դրանք հակասում են ինչպես հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտին, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության սկզբունքներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ։

Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունը, սակայն, բացահայտում է լրիվ այլ առաջնահերթություն։ Ռուսական կողմը կրկին օրակարգ է բերել Հայաստանի եվրոպական ինտեգրման հարցը։ Պուտինը վերահաստատել է մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ անդամ չորս երկրների (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) ղեկավարների ընդունած համատեղ հայտարարության տրամաբանությունը և շեշտել է Հայաստանում հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ հստակեցնելու, թե երկիրը ռազմավարական որ ուղղությունն է ընտրում՝ Եվրամիությունը՞, թե՞ ԵԱՏՄ-ում շարունակությունը։

Ի պատասխան Փաշինյանը փաստացի ընդունել է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացն առայժմ գործնական փուլում չէ՝ նշելով, որ հանրաքվեի անցկացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիությանը։

Սակայն նույնիսկ այս զգուշավոր դիրքորոշումը որևէ տեսանելի արդյունք չի տվել։ Հեռախոսազրույցից հետո ոչ մի հայտարարություն չի հնչել արտահանման սահմանափակումների վերացման կամ մեղմացման մասին։

Ավելին, Կրեմլի հաղորդագրությունը նույնիսկ չի հիշատակել տնտեսական խնդիրները՝ դրանով իսկ հստակ ցույց տալով Մոսկվայի առաջնահերթությունը։

Ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք։ Սա արդեն հերթական դեպքն է, երբ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Միջպետական հարաբերությունների պրակտիկայում նման լռությունը հազվադեպ է պատահական լինում և, որպես կանոն, քաղաքական ուղերձ է պարունակում։

Հեռախոսազրույցի բովանդակությունը ակնհայտորեն շարունակությունն էր ապրիլի 1-ին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման և Աստանայի հայտարարության քաղաքական տրամաբանության։ Մոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել Երևանի «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը։

Ավելին, Աստանայի փաստաթուղթը նախատեսում է, որ մինչև 2026 թվականի դեկտեմբեր ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը պետք է զեկույց ներկայացնի Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի կիրառումը կասեցնելու հնարավոր հետևանքների մասին։ Սա արդեն ոչ թե նախազգուշացում է, այլ կոնկրետ ժամկետներով գործընթաց։

Այսպիսով, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը չդարձավ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի հաղթահարման մեկնարկը։ Ընդհակառակը, այն վերահաստատեց, որ կողմերի միջև ռազմավարական տարաձայնությունները շարունակում են խորանալ, իսկ տնտեսական խնդիրներն արդեն այդ ճգնաժամի ամենատեսանելի դրսևորումներից են։

Մոսկվան ակնհայտորեն պատրաստ չէ առաջնորդվել Երևանի տնտեսական դժվարություններով կամ քաղաքական բացատրություններով։ Ռուսաստանը շարունակում է Հայաստանից ակնկալել ոչ թե հավաստիացումներ, այլ հստակ և վերջնական ռազմավարական ընտրություն։

Москва слезам не верит. երեկվա հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը»,-նշում է քաղաքագետը։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08