Ով կլինի նոր խորհրդարանում. ԿԸՀ-ն ամփոփել է նախնական արդյունքները

09.06.2026 15:25
404

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները Հայաստանի բոլոր 2005 ընտրատեղամասերում։ Ըստ նախնական արդյունքների՝ խորհրդարան են անցնում հետևյալ քաղաքական ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (49.81%), «Ուժեղ Հայաստան» դաշինք (23.29%), «Հայաստան» դաշինք (9.94%) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (4%)։

Ըստ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախնական արդյունքների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել կուսակցությունների համար նախատեսված 4% շեմը, քանի որ ստացել է ձայների 3.996%-ը: ԿԸՀ կայքում ցուցանիշը կլորացվել է։ 

18 քաղաքական ուժերի ստացած քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝

Ռեֆորմիստների կուսակցություն - 1456 (0.1%)

«Բոլորին դեմ եմ» կուսակցություն - 21 467 (1.47%)

«Ուժեղ Հայաստան» - 340 062 (23.29%)

Հայաստանի շնորհապետական կուսակցություն - 30 797 (2.11%)

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն - 25 618 (1.75%)

«Միասնության թևեր» կուսակցություն - 33 618 (2.3%)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 58 368 (4%)

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն - 5485 (0.38%)

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն - 1984 (0.14%)

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - 3206 (0.22%)

«Հանրապետություն» կուսակցություն - 15 827 (1.08%)

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն - 2679 (0.18%)

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն - 5282 (0.36%)

«Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցություն - 26 565 (1.82%)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 727 160 (49.81%)

«Հայաստան» դաշինք  - 145 097 (9.94%)

«Հանուն Հանրապետության» կուսակցություն - 6750 (0.46%)

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 7256 (0.5%)

Հիշեցնենք՝ 2026 թվականի հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1 մլն 476 հազար 597 մարդ կամ ընտրողների 58.97%-ը։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25