Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի ուղերձը՝ Հանրապետության տոնի կապակցությամբ

28.05.2023 12:05
995

Հարգելի՛ համաքաղաքացիներ

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 105-րդ տարեդարձի կապակցությամբ։ 1918 թվականի մայիսի 28-ը մեր տոնացույցի այն բացառիկ արժեք ունեցող օրերից մեկն է, երբ ամբողջանում են հայրենասիրության, հայրենի պետականության հանդեպ անմնացորդ նվիրումի բոլոր զգացողությունները և խորհրդանշում մեր ազգային առանձնահատկությունները: Ուղիղ 105 տարի առաջ մենք վերանվաճեցինք անկախ պետականություն ունենալու իրավունքն ու չնայած առկա դժվարություններին, մեր հողի վրա վերստեղծեցինք մեր պետությունը՝ Հայաստանի առաջին հանրապետությունը: Այն իրականություն դարձրեցինք Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում, մեր հավաքական կամքի ու անձնազոհության շնորհիվ:

Այսօր, երբ մենք ապրում ենք ծանրագույն ժամանակներ, Առաջին Հանրապետության դասերն են, որ պետք է միշտ ուղեկցեն մեզ և գալիք սերունդներին, որպեսզի աչքի լույսի պես պահենք ու պահպանենք մեր ազգային արժեքներն ու ավանդույթները, գնահատենք ու արժևորելով տեր կանգնենք այն ամենին, ինչին մեր ժողովուրդը հասել է բազմադարյա պատմության ընթացքում, հասել է իր տոկունության ու իմաստնության, հայրենիքի հանդեպ ունեցած անսահման սիրո ու նվիրվածության շնորհիվ:

Ուստի տոնական այս օրը առիթ է հիշելու և փառաբանելու նաև Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներին՝ նրանց շարքերում հպարտորեն նշելով կապանցի Արամ Մանուկյանին և մեր մյուս համերկրացիներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել պետականության կերտման գործին և որոնց պարտական ենք անկախ երկիր ունենալու մեր հպարտության համար:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում ուժ, խոհեմություն, լավատեսություն վաղվա օրվա հանդեպ և հավատ՝ հետագա հաղթանակների կերտման գործում:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34