ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

28.05.2022 09:34
940

Հարգելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 104-րդ տարեդարձի առթիվ։

1918 թվականի մայիսի 28-ը մեր ժողովրդի կյանքի և պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի, քանի որ իր մեջ կրում է մեր դարավոր երազանքի իրականացումը` հայոց պետականության վերականգնումը։ Մենք վերանվաճեցինք անկախ պետականություն ունենալու իրավունքն ու, չնայած առկա բազում դժվարություններին, մեր հողի վրա վերստեղծեցինք մեր պետությունը` Հայաստանի առաջին հանրապետությունը: Այն իրականություն դարձրեցինք Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում, մեր միասնության ու անձնազոհության շնորհիվ: Ապացուցեցինք, որ միասնական լինելու դեպքում, հաղթանակը անխուսափելի է։

Վստահ եմ, որ այսօր էլ մենք մեր միասնության, վճռականության և համախմբվածության շնորհիվ կկարողանանք ոտքի կանգնել, գրանցել նոր հաղթանակներ և շարունակել մեր բազմադարյա ուղին՝ հային վայել արժանապատիվ կեցվածքով։

Այսօր մեր պարտքն է հիշել ու փառաբանել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներին՝ նրանց շարքերում հպարտորեն նշելով կապանցի Արամ Մանուկյանին և մեր մյուս համերկրացիներին, ովքեր մեծագույն ներդրում են ունեցել մեր պատմության ամենաբացառիկ էջերից մեկի կերտման գործում։

Գնահատե՛նք այսօր մեր ունեցած պետականությունը, սիրե՛նք մեր հայրենիքը և արժանի՛ լինենք մեր հերոս նախնիների փառքին, ու սերունդներին փոխանցենք հզոր, անվտանգ Հայաստան։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40