Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ

10.11.2025 11:45
477

Հարգելի՛ համայնքային ծառայողներ,

Կապան համայնքի ավագանու անդամներ,

ՏԻՄ համակարգի հարգելի՛ աշխատակիցներ, գործընկերներ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանում այսօր՝ նոյեմբերի 10-ին նշվող Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ:

Արդեն 29 տարի է, ինչ մեր երկրում ձևավորվել և զարգանում է տեղական ինքնակառավարման համակարգը, որը, հաղթահարելով տարբեր մարտահրավերներ, այսօր արդեն հաստատել է իր կենսունակությունը և դարձել պետության արդյունավետ կառավարման առանցքային և անբաժանելի բաղադրիչներից։

Այս օրը հնարավորություն է նաև գնահատելու այն նշանակալի աշխատանքը, որ ՏԻՄ-երը իրականացնում են համայնքների համաչափ զարգացման և քաղաքացիների կյանքի բարելավման ուղղությամբ: ՏԻՄ համակարգը մեծ պատասխանատվության, ամենօրյա հետևողական աշխատանքի, համայնքի ու յուրաքանչյուր բնակչի խնդիրներին սրտացավ վերաբերմունքի մասին է։ Սա այն ոլորտն է, որտեղ ամեն որոշում անմիջական ազդեցություն ունի մարդկանց կյանքի որակի վրա, և որտեղ աշխատանքը չափվում է ոչ թե խոսքով, այլ գործով՝ իրականացված ծրագրերով և ստացված արդյունքներով։

Իհարկե, ՏԻՄ համակարգի հաջողության հիմքում կանգնած են համայնքային ծառայողները՝ մարդիկ, ովքեր իրենց արհեստավարժությամբ, նվիրվածությամբ, համայնքին սեփական տան պես վերաբերվելու և նրա առաջընթացի համար անձնական ներդրում ունենալու պատրաստակամությամբ ձևավորում են համայնքի զարգացման իրական դիմագիծը։

Համոզված եմ, որ ՏԻՄ-երը այսուհետ ևս շարունակելու են վստահորեն կատարել իրենց առաքելությունը` հանուն ավելի բարեկեցիկ և բնակիչների համար հարմարավետ համայնքի:

Հրագելի՛ գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ՝ մաղթելով համբերատարություն, տոկունություն, ուժ և եռանդ՝ հետագա աշխատանքները լիարժեք և արդյունավետ իրականացնելու գործում:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24