ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.09.2023 10:30
989

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, դասախոսներ, ծնողներ

Շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի մեկի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ։

Հատկապես ջերմորեն շնորհավորում եմ դպրոցի և բուհի շեմին առաջին անգամ ոտք դնողներին` մաղթելով բարձր առաջադիմություն, նորանոր հաջողություններ եւ թո'ղ խաղաղ երկնքի տակ անցնեն ձեր ուսումնառության տարիները։

Հասարակության մտավոր ներուժը այն երաշխիքն է, որն ապահովում է պետության հզորությունը, յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: Միայն գիտելիքով հարուստ մարդը կարող է դիմագրավել կյանքում իրեն բաժին հասած մարտահրավերներին, ուստի, սիրելի դպրոցականներ եւ ուսանողներ զինվե՛ք գիտելիքներով, ճիշտ և տեղին օգտագործեք դպրոցական տարիները, արժևորե՛ք ուսում ստանալու ձեր իրավունքը, դարձե'ք լավ մասնագետներ։

Կրթության գործի նվիրյալներ՝ ուսուցիչներ, Ձեզ է վստահված սերունդների դաստիարակության դժվարին գործը, Ձեզ նույնպես հաջողություններ այս շնորհակալ աշխատանքը պատվով կատարելու համար։

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ՝ համոզված եմ, որ ուսման մեջ գրանցած յուրաքանչյուր ձեռքբերում ամրապնդելու է մեր երկրի ու մեր համայնքի բարեկեցիկ վաղվա օրը։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40