ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

07.10.2022 11:27
1281

Գրադարանային համակարգի սիրելի՛ աշխատակիցներ,
գրադարանային գործի հարգելի՛ մասնագետներ

Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ։
Նշելով Գրադարանավարի օրը՝ մենք մեր խորին հարգանք ենք ցուցաբերում մարդկային լավագույն ստեղծագործություններից մեկին՝ գրքին և նրան ամենամոտը կանգնած մարդուն՝ գրադարանավարին։ Ամեն օր չէ, որ առիթ է ընձեռվում մեզ խոսելու ձեր մասնագիտության կարևորության ու ձեր կողմից հասարակությանը մատուցված մեծագույն ծառայության մասին:
Տեղեկատվական աղբյուրների բազմազանության և ժամանակակից տեխնոլոգիաների առաջընթացի ներկա պայմաններում ավելի է արժևորվում ձեր դերը մատաղ սերնդի կրթության, դաստիարակության ու համակողմանի զարգացման գործում։ Ձեզ՝ գրադարանավարներիդ է վստահված ընթերցողի նախասիրությունները բավարարելու, գրքի և ընթերցանության հանդեպ սեր արթնացնելու, ընթերցող–գրադարան կապը ամրապնդելու առաքելությունը։ Ձեր արդյունավետ խորհուրդներով են մարդիկ մուտք գործում գրականության անծայրածիր աշխարհ ու գտնում իրենց անհրաժեշտ գրականությունն ու գրքերը: Այն, որ կարդացած սերունդը վատը լինել չի կարող, անվիճելի ճշմարտություն է։ Եվ այս համատեքստում է, որ արժանի սերունդ դաստիարակելու գործում առավել կարևորվում է նաև ձեր ներդրումը։
Եվս մեկ անգամ շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում Ձեր մասնագիտության հանդեպ նվիրվածության, քրտնաջան ու համբերատար աշխատանքի, գիրք սիրելու, ընթերցանություն քարոզելու, ընթերցողին մշտապես օգտակար լինելու ձգտումի համար և մաղթում հաջողություններ՝ ձեր անհրաժեշտ և պատասխանատու գործում։

Գևորգ Ռազմիկի Փարսյան

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01