ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

05.10.2021 11:13
1473

Սիրելի՝ ուսուցիչներ

Խորին հարգանքով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։

Անգնահատելի է այն կարևոր ու դժվարին աշխատանքը, որ իրականացնում եք դուք՝ կրթելով ու դաստիրակելով մեր երեխաներին, սերմանելով նրանց մեջ հայրենիքի, ընտանիքի, իրար նկատմամբ սիրո ու հարգանքի բարձր արժեքները, օգնելով առաջին քայլերն անել կյանքում և դառնալ պիտանի մարդ ու արժանի քաղաքացի։ Դրանով իսկ դուք նպաստում եք մեր պետության ու ժողովրդի վստահելի ապագայի կերտմանը, ինչը հայրենանվեր և պատասխանատու առաքելություն է։

Այսօր, ավելի քան երբևէ, կարևորվում է ձեր դերն ու նշանակությունը ինչպես յուրաքանչյուր աշակերտի մեջ անհատականության ձևավորման այնպես էլ՝ արդիական գիտելիքներով նոր սերունդ դաստիարակելու գործում։ Հենց ձեր առաքելությունից է կախված ժամանակակից աշխարհի հետ համընթաց քայլելու մեր կարողությունը։ Դուք բոլոր ժամանակներում անմնացորդ նվիրումով եք կատարել ձեր աշխատանքը և արժանացել մեծ հարգանքի ու գնահատանքի։

Տոնի առթիվ առանձնակի ուզում եմ շնորհավորել նաև վաստակած հանգստի անցած մեր ավագ սերնդի մանկավարժներին, ովքեր շարունակում են անգնահատելի խորհուրդներով և բազմամյա փորձով նպաստել սերունդների կրթման կարևորագույն գործին:

Սիրելի մանկավարժներ,

մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ամենայն բարիք, անձնական երջանկություն, հաջողություններ ու մեր Սիրելի Կապանն ավելի մրցունակ համայնք դարձնելու կարողությամբ օժտված աշակերտներ դաստիարակելու հմտություններ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40