ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

24.05.2024 11:13
897

Սիրելի՛ շրջանավարտներ

Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ՝ դպրոցական ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ։ Վերջին զանգի ղողանջները յուրահատուկ խորհուրդ ունեն` դրանք ազդարարում են կյանքի անհոգ մի փուլի ավարտ, բայց և, նոր ու կարևոր շրջափուլի սկիզբ, երբ մարդն առավել զգոն և պատասխանատու է դառնում իր կատարած քայլերի համար։

Սիրելի՛ շրջանավարտներ, այսօրվանից ձեզ համար սկսվում է կյանքի ապագա ճանապարհն ուրվագծելու վճռորոշ մի ժամանակահատված, որտեղ ոչ պակաս կարևոր է մասնագիտության ընտրությունը, իսկ ճիշտ ընտրված մասնագիտությունը կյանքում հաջողակ լինելու և ինքնակայացման հասնելու կարևորագույն գրավականն է։ Լիահույս եմ, որ դպրոցական տարիներին ստացած հիմնարար գիտելիքներն ու ունակությունները կօգնեն ձեզ՝ գտնելու ձեր հաստատուն տեղը ժամանակակից աշխարհում, հետագայում պահանջված մասնագետ և հասարակությանը պիտանի մարդ դառնալու հարցում։

Ուստի, ինչ մասնագիտություն էլ, որ ընտրեք, փորձե՛ք հնարավորինս օգտվել այդ ճանապարհին ձեզ տրված բոլոր հնարավորություններից, գիտելիքների յուրացման հարցում եղեք նախանձախնդիր և պահանջկոտ, հավատացեք ձեր ուժերին և կարողություններին, մի վախեցեք դժվարություններից, նոր բարձունքներ նվաճեք, երազեք և ի կատար ածեք ձեր բոլոր երազանքները։ Հիշե՛ք, որ ցանկացած երազանք տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում կարող է դառնալ իրականություն։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում երիտասարդական եռանդ, ամուր կամք, հաստատակամություն և լավատեսություն՝ Ձեր բոլոր նախաձեռնություններում։

Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01