Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

01.09.2026 11:45
348

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ, կրթության բնագավառի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ընդունեք ջերմ շնորհավորանքներս սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։

Այս օրը առավել հիշարժան և ոգևորիչ է հատկապես առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, քանի որ այսօրվանից նրանց համար սկսվում է կյանք մի նոր փուլ՝ լի գիտելիքներով, բացահայտումներով ու մեծ հնարավորություններով: Ուստի, սիրելի աշակերտներ և ուսանողներ, շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթում համբերատար ու հետևողական ուսումնառություն և բարձր առաջադիմություն: Թող ձեր առաջին քայլերը լինեն վստահ և համարձակ, իսկ կրթության ճանապարհը՝ հետաքրքիր ու բովանդակալից։ Թող դպրոցն ու ԲՈՒՀ-ը դառնան ոչ միայն գիտելիք ձեռք բերելու, այլև ձեր կարողությունները բացահայտելու, նպատակներ ձևավորելու և դրանք կյանքի կոչելու կարևոր միջավայր։

Այսօր՝ անընդհատ փոփոխվող և զարգացող աշխարհում, առավել ակնհայտ է, որ գիտելիքն է մարդու ամենակայուն և չարժեզրկվող հարստությունը։ Այն ուժ է, հնարավորություն և ինքնավստահություն՝ սեփական նպատակներին հասնելու, նոր բարձունքներ նվաճելու և թվացյալ անհնարինը հնարավոր դարձնելու ճանապարհին։ Գիտելիքը, նպատակասլացությունը, պատասխանատվության բարձր զգացումն ու ամենօրյա քրտնաջան աշխատանքն են այն կարևորագույն գործոնները, որոնցով պայմանավորված են լինելու ձեր վաղվա օրվա բոլոր հաջողությունները: Հետևաբար ճիշտ և նպատակային օգտագործեք ձեր ժամանակն ու ստեղծված հնարավորությունները, լավ սովորե՛ք, ինքնակրթվե՛ք, կատարելագործվե՛ք և դարձե՛ք ձեր ոլորտում պահանջված և մրցունակ մասանգետներ:

Օգտվելով առիթից առանձնահատուկ շնորհավորում եմ նաև կրթության նվիրյալներին՝ մակավարժներին և դասախոսներին, գիտելիք փոխանցելու, արժեքներ ձևավորելու և սերունդների հայեցի դաստիարակության դժվարին ու պատասխանատու առաքելությունը անտրտունջ իրականացնելու համար։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հաստատուն հաջողություններով լի ուսումնական տարի:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40