ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

22.06.2023 17:40
850

Կապանի համայնքապետարանի, ՀՀ Կառավարության և Ճապոնիայի դեսպանատան համաֆինանսավորման արդյունքում Կապանի թիվ 8 ՆՈՒՀ–ը շուրջ երկու տարի է երեխաների կրթությունը ապահովում է հարմարավետ և բարեկեցիկ պայմաններում։

Հունիսի 21–ին Կապանի թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատությունում՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորությամբ կազմակերպվել էր ընդունելություն՝ ի պատիվ Հայասատանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի։

????Ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին Կապան այցելության համար՝ համայնքի ղեկավարը կարևորել է հայ–ճապոնական հարաբերությունների զարգացումն ու խորացումը և բարձր գնահատել Ճապոնիայի դեսպանատան մասնակցությունը՝ համայնքային նշանակության կարևոր ծրագրերը կյանքի կոչելու գործում։ Այս համատեքստում Գևորգ Փարսյանը, ի դեմս դեսպանի, շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի դեսպանատանը՝ թիվ 8 ՆՈՒՀ–ի հիմնանորոգման ծրագրին օժանդակելու և երեխաների կրթությունն ու դաստիարակությունը հարմարավետ պայմաններում կազմակերպելուն աջակցելու համար։

????Հյուրերի համար կազմակերպվել էր նաև փոքրիկ միջոցառում, որտեղ իրենց երգի, պարի և ասմունքի կատարումներով ելույթ են ունեցել համայնքում գործող ՆՈՒՀ–երի երաժշտության դաստիարակները և երեխաները։ Ուրախ տրամադրությունն իր գագաթնակետին է հասել, երբ երեխաների պարային կատարմանը միացել է նաև դեսպանը:

Ընդունելության ընթացում դեսպանը անակնկալ է մատուցել ներկաներին, կատարելով երկու երգ հայերեն՝ Ռոբերտ Ամիրխանյանի «Հայի աչքեր» և Լևոն Միրիջանյանի «Ով սիրուն, սիրուն» երգերը։

????Մանկապարտեզի տնօրենի, համայնքի ղեկավարի ուղեկցությամբ՝ դեսպանը նաև շրջել է խմբասենյակներով, ծանոթացել երեխաների և աշխատակիցների համար ստեղծված պայմաններին։

????Թիվ 8 ՆՈՒՀ–ի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են Մարդկության անվտանգության «Grassuoots» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ներդրումը կազմել է ավելի քան 40 մլն ՀՀ դրամ:

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12