Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

03.08.2023 13:04
757

Ողջունելով դեսպանի առաջին այցը Կապան՝ համայնքի ղեկավարը նախ շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ և բարձր գնահատել Ֆրանսիայի կառավարության գործուն քայլերը՝ ի աջակցություն հայ ժողովրդի։ Համայնքի ղեկավարը դեսպանին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանի շուրջ ստեղծված անվտանգային իրադրության մասին, մասնավորապես խոսել 44-օրյա պատերազմի և 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով համայնքում առաջացած մարտահրավերների մասին և այդ համատեքստում կարևորել Կապանում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակի բացումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի անվտանգության որոշակի երաշխիքների ստեղծմանը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր խոսքում նշել, որ Սյունիքը ռազմավարական նշանակության մարզ է, լի սպառնալիքներով, և մարզի կայունությունը կարևոր է ամբողջ Հայաստանի համար։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Ֆրանսիայի Հանրապետության հետ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Կապան քաղաքի և Ֆրանսիայի Հանրապետության ՕՌԱ շրջանի Սենտ-Էտիեն քաղաքի հետ համագործակցության հեռանկարները և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման հետ կապված հարցերը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումները՝ առարկայական արդյունքների հասնելու համար:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40