Հայ ժողովրդի անվախճանության բանաձեւը

03.12.2021 10:29
3408

Այսօր Սերո Խանզադյանի ծննդյան օրն է:

2015 թ. դեկտեմբերի 3-ին «Սյունյաց երկիր»-ը հատուկ համար նվիրեց գրողին՝ ծննդյան 100-ամյակի կապակցությամբ:

Համարը բացվեց թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի առաջնորդողով՝ «20-րդ դարի 2-րդ կեսի հայ արձակի նահապետը» վերտառությամբ:

Ներկայացնում ենք առաջնորդող հոդվածից  մի հատված՝ «Հայ ժողովրդի անվախճանության բանաձեւը» ենթավերնագրով՝  Սերո Խանզադյանի նկատառումներն (այդ առումով) համարելով չափազանց արդիական և պահանջված:

 

***

…Գեղարվեստական իսկական արժեքներ ստեղծելու հետ մեկտեղ Սերո Խանզադյանն արծարծել է արդիական խիստ հնչեղություն ունեցող հարցեր եւ առաջարկել լուծումներ: Ավանդել է դասեր, ձեւակերպել սկզբունքներ, պատվիրաններ, որոնք ոչ միայն արդիական են, այլեւ, կարելի է ասել, մեր ազգային գաղափարախոսության, ազգային ճշմարիտ աշխարհայեցության հիմնարար բաղադրիչներ կարող են համարվել այսօր եւ հավիտյանս:

Նա ողջ կյանքում պարուրված էր ազգային ոգու եւ կերտվածքի ոգեկոչման մտահոգությամբ:

Նրա ստեղծագործություններն արտահայտում են պայծառատեսություն հայ ժողովրդի վաղվա օրվա հանդեպ, ամրագրում հայ ժողովրդի անվախճանության գաղափարը: Ըստ գրողի՝ ոչ մի դահճի կամ դահճապետի, ոչ մի յաթաղանավոր ոհմակի չի հաջողվի պատմության երթից հանել հայ ժողովրդին, կոտրել նրա կամքն ու ոգին: Պատահական չէ, որ գրողի շատ-շատ հերոսներ ունեն գերագույն մտասեւեռում՝ «Մահ իմացեալ անմահություն է»:

Նա ունի հայրենասիրության անխոտորելի իր բանաձեւը՝ անմնացորդ տրվել հայրենիքի սիրույն, հայրենական ուխտին զոհաբերել ամեն ինչ՝ կյանք, կայք, հոգի, մարմին…

Նա ունի հայ մարդու անկոտրում խառնվածքի իր ընկալումները՝ ամենաօրհասական պահին փրկության ելք գտնելու կամք ու հավատ:

Պատվիրանների պես են հնչում մեր ժողովրդին սթափության կոչող նրա նկատառումները:

«Պետք չէ հավատալ եվրոպական դիվանագիտության փուչ խոստումներին, - ասվում է Անդրանիկ զորավարի շուրթերով, ապա պնդում, - տխմարություն է հուսալ, թե Եվրոպան մեզ համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշքը պետք է գործի: Մեր ազգը նախ իր վրա անսահման հավատ պիտի ունենա»:

Նա փրկություն հուսալն արտաքին ուժերից դժբախտություն էր համարում, հավատը Եվրոպայի հանդեպ՝ կույր ձգտում, խոտոր ճանապարհ. «Եվրոպայի հոգին խորթ է մեզ: Մեր ժողովրդի առաջնորդները մոլորությամբ հաճախ են մեզ մղել քաղաքական մուրացկանության: Իմացեք, մուրացիկին օգնում են զզվանքից: Մուրացիկին ու հաշմանդամին անկելանոց են տալիս, ոչ թե հայրենիք:

Ինչքան էլ դաշնակցի բազուկն ուժեղ լինի, ու դաշնակիցն էլ հովանավորի դեր ստանձնի, միեւնույն է՝ ազգը պետք է ինքը տնօրինի իր բախտը: Ռուսական զենքի ու զորքի հետ կապված մեր ազգային սպասումներն ու երազները ոչ միայն հօդս են ցնդել, այլեւ անարգ ոսոխի արյան խրախճանքի պատճառ են դարձել… »:

«Վայ էն ազգին, որ չի հավատում իր վաղվա արեւին»:

«Հույսը կորցնելը կորստաբեր է, ինչպես ճակատամարտում կորցնես սուրդ: Վհատությունը փութացնում է անկումը: Իմացեք, հուսահատությունը տառապյալների կործանման գրավականն է»:

Սերո Խանզադյանը գրոց ուժի հետ միասին զորական ուժն է կարեւորում: «Գրոց ուժը չէ միայն հենասյուն. ամենից առաջ զորական կերտվածք եւ ուժ տվեք ձեր զավակներին»:

«Հայրենիքի զինվոր եղեք, հայրենիքին մատաղ»:

Մեսրոպ Մաշտոցի շուրթերով ասում է. «Ես գիր տվի ձեզ, որ լույս ունենաք ձեր տանն ու հոգում: Բայց կմարի լույսը, եթե դուք մոռանաք սուր բռնելու գործը: Սուրն ու գիրը՝ ձեզ պաշտպան, հիշեցեք»:

Սերո Խանզադյանը պատգամում է՝ չհավատալ թուրքի երդումներին…., պետք է թշնամու հետ գործել «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով:

«Պետք է ձեզ վարժեցնեմ թշնամու արյուն թափելուն, տղաներ»:

Սերո Խանզադյանը հայոց առաջնորդների արժանապատվության հարցն է բարձրացնում. ամենահզոր տերությունների առաջնորդների մոտ հայ իշխանն իրեն պետք է պահի արժանապատվորեն, առանց նվաստացումի…

Իսկ ազգին համախմբելու հարցում հետեւյալ կարծիքին էր՝ պետք է հենվել ոչ թե անհատների վրա, թեկուզ նրանք ամենազոր լինեն, այլ՝ համախումբ բռունցքի վրա:

Գարեգին Նժդեհի շուրթերով ասում է. «Մեր ապագան կախված է ներկայից: Վաղն ազգովի պիտի հնձենք այն, ինչ սերմանում ենք այսօր»: Իսկ հայոց դատը, ըստ գրողի, արդար լուծում կունենա: Մովսես Կաղանկատվացու հայտնի խոսքն է մտաբերում. «Ճշմարտությունը չի կարող ծածկված մնալ, եւ լույսը՝ փակի տակ լինել»:

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22