ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ԱՐԱՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՏՆՕՐԵՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

20.01.2023 14:19
1091

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հունվարի 19-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ, դոկտոր Մաջիդ Քիանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

Ողջունելով հյուրերին՝ համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կապան այցելելու համար և կարևորել հայ-իրանական դարավոր հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման անհրաժեշտությունը, և այդ համատեքստում ընդգծել «Արաս» ազատ տնտեսական գոտու առկայությունը երկու երկրների սահմանակից շրջանների տնտեսական զարգացման գործում։ Զրույցի ընթացքում, ի թիվս այլ ոլորտների, Գ․ Փարսյանը հատկապես հեռանկարային է համարել առևտրատնտեսական հարաբերությունների և տուրիզմի ոլորտները, որոնք փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող ուղղություններ են։ Համայնքի ղեկավարը ցանկություն է հայտնել անձամբ այցելելու ԻԻՀ, «Արաս» ազատ տնտեսական գոտու տարածք՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և Կապանի գործարար շրջանակներին ներկայացնելու համար։

Դոկտոր Մաջիդ Քիանին իր հերթին շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին ջերմ ընդունելության համար, տեսահոլովակի միջոցով ներկայացրել «Արաս» ազատ տնտեսական գոտու հնարավորություններն ու կարողությունները, և փորձելով հասկանալ համայնքի պոտենցիալը՝ քննարկել հետագա համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես տնտեսական և առևտրային ոլորտներում։

Զրուցակիցները երկուստեք համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների և ապրանքաշրջանառության ոլորտում չիրացված մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է հետևողական աշխատանքով, նոր ծրագրերով խթանել ու զարգացնել տնտեսական համագործակցությունը:

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են խորհրդանշական նվերներով։

«Արաս» ազատ տնտեսական գոտու մասին պատմող տեսահոլովակը կարող եք դիտել անցնելով հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=AXYPhNDvcWs

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22