Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի ուղերձը Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ

28.01.2026 11:01
539

Սիրելի՛ հայրենակիցներ,

հարգելի՛ հրամանատարներ,

պարոնայք սպաներ եւ զինվորներ

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։

Հայկական զինված ուժերի կազմավորումը նորանկախ պետության համար կենսական անհրաժեշտություն էր, իսկ այսօր, առավել քան երբևէ, մեր պետության ու ազգի անվտանգության, հայկականության պահպանման և մեր լինելիության անվերապահ երաշխավորը։

Մենք բոլոր ժամանակներում առանձնակի հարգանքով ու ակնածանքով ենք վերաբերվել հայ զինվորին՝ որպես հայրենիքի, հայրենի տան պաշտպանի, այդ իսկ պատճառով բանակի օրն առանձնակի է արժևորվում մեզանում:

Իր պատմության ողջ ընթացքում ՀՀ բանակը ծանր ու դժվար ճանապարհ է անցել՝ դիմակայելով Արցախյան առաջին, քառօրյա և 44-օրյա պատերազմի փորձություններին, բայց, անկախ ամեն ինչից այսօր էլ շարունակում է իր առաքելությունը՝ հայ զինվորի ամուր կամքի, խիզախության, անձնվիրության ու մարտական ոգու շնորհիվ։

Պատահական չէ, որ ամեն տարի այս օրը՝ այցելելով Բաղաբուրջի հուշահամալիր, մենք մեր խորին խոնարհումն ու երախտագիտությունն ենք արտահայտում բոլոր ազատամարտիկներին, Հայոց բանակի ստեղծման և կայացման ակունքներում կանգնած բոլոր երախտավորներին, զինծառայողներին, կամավորներին, ովքեր Արցախյան պատերազմների օրերին անհավասար պայքար մղեցին, զոհաբերեցին իրենց ամենաթանկը՝ կյանքը, հանուն անկախ երկրում արժանապատիվ ապրելու մեր իրավունքի։

Ուստի, յուրքանչյուրս մեր պատասխանատվության ոլորտում պետք է անենք առավելագույնը, ուժեղանանք, հզորանանք, շոշափելի ու հուսալի թիկունք լինենք ՀՀ բանակի և հայ զինվորի համար:

Շնորհավոր տոնդ 34-ամյա ՀՀ Բանակ:

Գևորգ Ռազմիկի Փարսյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08