Կապան համայնքի ղեկավարն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչներին

26.10.2024 14:16
698

Հոկտեմբերի 24-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանատան երրորդ քարտուղար Յու Տյանյուին և ռազմական կցորդ Ան Ցյանին:

Հանդիպման սկզբում կողմերը կարևորել են երկու ժողովուրդների միջև առկա ջերմ և բարեկամական հարաբերությունները և վերահաստատել փոխգործակցությունը շարունակելու, այն ամրապնդելու և համագործակցության նոր ուղիներ մշակելու պատրաստակամությունը:

Ընդգծելով քույր և գործընկեր քաղաքների դերը Կապանի զարգացման գործում՝ համայնքի ղեկավարը անդրադարձել է նաև 2016 թվականին չինական Նինբո քաղաքի հետ ստեղծված բարեկամական կապերին, որոնք այսօր ոչ ակտիվ փուլում են գտնվում։ Դիվանագետը վստահեցրել է, որ քայլեր կձեռնարկի Նինբո քաղաքի հետ բարեկամությունը վերականգնելու և աշխուժացնելու ուղղությամբ։

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև Սյունիքի մարզ, մասնավորապես՝ Կապան համայնք այցելության դեպքում Չինաստանի քաղաքացիների անվտանգությանը վերաբերող հարցեր։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25