Կապան քաղաքում իրականացված եւս երկու նախագիծ հանձնվեց շահագործման

06.09.2025 10:34
1401

Կապանում շարունակաբար ավելացող նոր խաղահրապարակների և հանգստի գոտիների շարքը համալրվեց ևս երկուսով։ Համայնքապետարանի միջոցներով այս անգամ շահագործման է հանձնվել Հունան Ավետիսյան փողոցի թիվ 18, 20, Մինաս Պապյան փողոցի թիվ 17, 19 շենքերի հարևանությամբ և Հունան Ավետիսյան փողոցի թիվ 16, Մինաս Պապյան փողոցի թիվ 15 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող մարզադաշտը, մանկական խաղահրապարակը և հանգստի գոտին, որի խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են բակի երեխաները՝ ազդարարելով պաշտոնական բացումը։

Ծրագիրն առավել քան սպասված էր հատկապես թաղամասում բնակվող փոքրիկ բնակիչների համար: Տարիներ շարունակ խաղահրապարակ չունեցող այս թաղամասում այսօր անխնամ տարածքի փոխարեն ստեղծվել է վառ ու գունեղ միջավայր՝ լի խաղացող բազմաթիվ երեխաներով, ինչն իր հերթին վկայում է, որ կառուցված նոր մարզադաշտն ու մանկական խաղահրապարակը այլևս սիրված վայրեր են դարձել:

Անմասն չեն մնացել նաև թաղամասում բնակվող մեծահասակները․ նրանց համար ստեղծված հանգստի գոտին ունի սիզամարգերով, ծաղիկներով և դեկորատիվ ծառերով ձևավորված կանաչ տարածք, սալապատ ճեմուղիներ, գիշերային լուսավորություն, նստարաններ, աղբամաններ, զրուցարան՝ լիարժեք հանգիստ ու հետաքրքիր ժամանց կազմակերպելու համար։

Խաղահրապարակի բացմանը ներկա է գտնվել համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, շրջել բակերի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքների վերջնարդյունքին և զրուցել բնակիչների հետ։

Ծրագրերի հաջող իրականացման համար համայնքային բյուջեից մանկական խաղահրապարակի և հանգստի գոտու կառուցման համար հատկացվել է 17 մլն 875 հազար ՀՀ դրամ, իսկ մարզադաշտի կառուցման համար շուրջ 15 մլն ՀՀ դրամ

/Կապալառու՝ «Վիլաշին» ՍՊԸ/։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40