Կապանի 2014թ. մարզական ձեռքբերումները

18.02.2015 16:21
2171

Փետրվարի 4-ին Կապանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Դավթյանը, Կապանի մարզադպրոցների տնօրեններն ամփոփեցին մարզական Կապանի 2014թ. արդյունքները: Մասնավորապես Դավիթ Դավթյանը խոսեց 2014թ. ընթացքում անցկացված համայնքային եւ հանրապետական մարզական միջոցառումների, կապանցի մարզիկների ձեռքբերումների, ինչպես նաեւ հրատապ լուծում պահանջող հարցերի մասին:

Դ.Դավթյանը նշեց, որ քաղաքապետարանը հովանավորել է մի շարք թիմերի եւ հավաքականների մասնակցությունը հանրապետական եւ միջազգային մրցումներին: Մրցանակային տեղ զբաղեցրած մարզիկները համայնքային իշխանությունից ստացել են նվերներ: Ուրախալի է նաեւ, որ բարձր ցուցանիշներ ունեցող մարզիկներն ընդգրկվել են ազգային հավաքականի կազմում:

Նա կարեւոր ձեռքբերում համարեց Կապանի քաղաքապետարանի եւ «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության համագործակցության արդյունքում Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի վերանորոգումն ու գույքով համալրումը: Սակայն նշվեց, որ այս մարզադպրոցում շարունակվում է հրատապ մնալ ջեռուցման հարցը: Դ.Դավթյանի հավաստմամբ՝ այդ հարցը ներկայումս քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է:

Կապանի «Աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Արսեն Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց մարզադպրոցի սաների անցյալ տարվա ձեռքբերումները՝ հաճելիորեն ուրախացնելով ներկաներին: Առանձնահատուկ ուզում ենք նշել պատանիների Եվրոպայի առաջնության աթլետիկայի չեմպիոն Լեւոն Աղասյանի ձեռքբերումների մասին, ով 2014թ. ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն աթլետ: Վերջինս նաեւ «Միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչման է արժանացել, եւ այդ առումով նա կապանցի առաջին մարզիկն է, ով, չնայած հանգամանքին, որ ապրում եւ մարզվում է Կապանում, նման տիտղոս է ստացել: «Մարզադպրոցի պայմանների բարելավման, համապատասխան գույքի ձեռքբերման պայմաններում, համոզված եմ, որ ավելի մեծ ձեռքբերումներ կունենանք», - նշեց Ա.Պետրոսյանը: Վերջինս նշեց նաեւ, որ ցանկալի կլիներ վերականգնել խորհրդային տարիներին մարզիչներին ըստ կատեգորիաների տարբերակելու ավանդույթը, երբ լավագույն արդյունքներ գրանցողներն արժանանում էին առանձնահատուկ վերաբերմունքի, որը լրացուցիչ խթան էր ավելի ոգեւորիչ աշխատանք կատարելու համար:
Կապանի «Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Լյուդվիգ Ավագյանը նույնպես ներկայացրեց անցյալ տարվա ձեռքբերումների համառոտ պատկերը: Դ.Դավթյանը նշեց, որ այս մարզադպրոցի հատակի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմել եւ ներկայացրել են համապատասխան կառույցներին:

Ներկա մարզիչներն աշխատավարձի վերանայման հարց բարձրացրին (նշենք, որ նրանք ստանում են նվազագույն աշխատավարձ), սակայն Դ.Դավթյանը նշեց, որ դեռեւս աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում: Մարզադպրոցների համար հրատապ է նաեւ համապատասխան գույքի ձեռքբերումը. իհարկե, այս դեպքում միշտ չէ, որ քաղաքապետարանի բյուջեով հնարավոր է լինում այդ հարցը լուծել:

Չորս տարին մեկ անցկացվող Համահայկական ամառային առաջիկա խաղերին Կապանից, նախնական տվյալներով, կմասնակցի 19 մարզիկ: Հուսով ենք, նրանք կվերադառնան մեդալներով:

Վերջում ավելացնենք, որ 2014թ. մարզական լավագույն արդյունքներ ցուցաբերած աթլետիկայի մարզադպրոցի սաներին թույլատրվում է պարապմունքներն անցկացնել Կապանի մարզադաշտում, որի հետ տեւական ժամանակ չէին համագործակցում: Դ.Դավթյանը նշեց, որ պայմանագիրն արդեն կնքվել է, եւ, ըստ նախապես ներկայացրած ժամանակացույցի, մարզիկները կարող են այնտեղ մարզվել:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40