Գերխնդիրը մարդուն Մարդ պահելն է...

26.12.2013 08:03
2763

Տիրոջ կամքով մարդկությունը թեւակոխում է նոր` 2014 թվականը: Մեկ տարի էլ գլորվեց աշխարհի անհանգիստ ու երբեմն շատ դաժան տարեգրությունից: Մոլորակն ապրեց բազմաթիվ աղետներ: Տիրոջ պատվիրաններին հավատարիմ չլինելու արդյունքում են, որ այսքան արյուն, աղետ ու ավեր է տեսնում համայն մարդկությունը:

Յուրաքանչյուր դար ու դարաշրջան ունենում է իր գերակա կարեւորությունները` գերխնդիրները: Մարդկության պատմությանը միշտ էլ բնորոշ է եղել վերոնշյալ օրինաչափությունը, այն է` ժամանակ առ ժամանակ գերխնդիրների հանդես գալն ու դրանց հրատապ կարգավորման անհրաժեշտությունը: Իրենց բնույթով, նշանակությամբ, թողած ազդեցությամբ, հետեւանքներով ու դասերով, գերխնդիրները տարբեր են լինում: Գերխնդիրները մարդկության ճակատագրի կարեւորագույն հարցերն ու հարցականներն են շոշափում: Օրինակ, միջին դարերում գերխնդիր էին աշխարհագրական նոր հայտնագործությունները: Իսկ նոր ժամանակների արշալույսին գերխնդիր էր ազատության եւ հավասարության գաղափարների սահմանումը, ամրագրումն ու վավերացումը: Գերխնդիր դարձավ մարդու լիակատար ազատության հասնելու ձգտումը: Փիլիսոփայական մտքի խոշորագույն ներկայացուցիչ Ջոն Լոկն այսպես սահմանեց «ազատություն» հասկացությունը. «Մարդու բնական ազատությունն ազատությունն է գոյություն ունեցող ցանկացած ուժերից: Չլինել որեւէ մեկի կամքի կամ օրենսդրական իշխանության տակ, այլ ունենալ օրենքներ, որոնք կհանդիսանան կանոններ իր գործունեության համար»:

Եկավ 20-րդ դարակեսը եւ փոխվեցին գերխնդիրների բնույթն ու էությունը: Գերխնդիր դարձավ ատոմային էներգիայի անջատումն ու խաղաղ նպատակներով շահագործելը, ապա մարդ-արարածի տիեզերական տարածություն դուրս գալը: Գերխնդիր էր մարդու` այլ մոլորակների վրա ոտք դնելը: Խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինն ու ամերիկյան աստղագնաց Արմսթրոնգն առաջինն էին վերոնշյալ գերխնդիրները հաջողությամբ հաղթահարելու ճանապարհին: Այնուհետեւ մարդկությունը բախվեց, այսպես կոչված, սառը պատերազմը հաղթահարելու գերխնդրին: Հարկավոր էր կանխել հնարավոր միջուկային աղետը, որին լծվեց աշխարհի առաջադեմ հասարակայնությունը: 1960-80-ական թվականներին երկու միջուկային գերտերությունները` Խորհրդային Միությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները մի քանի անգամ հայտնվեցին անմիջական բախման սպառնալիքի առաջ, սակայն, բարեբախտաբար միջուկային առճակատումը կանխվեց, եւ մեր մարդկային մոլորակը մնաց շեն ու կանգուն: Սոցիալիստական համակարգի փլուզումից հետո երկրագնդի հարաբերականորեն կայուն անդորրը խախտվեց: Տարբեր տարածաշրջաններում սկսվեցին ազգամիջյան բախումներ, լոկալ պատերազմներ: Վերաձեւման ենթարկվեց աշխարհի քաղաքական քարտեզը: Առաջ եկան ճանաչված եւ չճանաչված նոր պետական կազմավորումներ: Պատերազմական հրո ճարակի գոտի դարձան Բալկանները, Կովկասը, Մերձավոր ու Միջին արեւելքը, աֆրիկյան որոշ երկրներ: 2011 թվականից սկսվեց, այսպես կոչված, արաբական զարթոնքը եւ ամբողջ արաբական աշխարհը հայտնվեց քաղաքական ու քաղաքացիական բախումների փոթորկուն հորձանուտում: Ավերակվեցին շատ գեղեցիկ ու սքանչելի քաղաքներ ու մայրաքաղաքներ, զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ: Ամեն տեղ սկսվեցին մահվան, քանդ ու քարափի, ջարդի ու ավերի զանգվածային, ինչ-որ տեղ նույնիսկ անըմբռնելի, անհասկանալի ու տարօրինակ գործընթացներ: Այնպիսի բեկբեկուն, հրկեզ ու մոլոր իրավիճակ եւ կացություն է ստեղծվել, որ թվում է, թե բոլորը կռվում են... բոլորի դեմ: Ավերվում, անապատի են վերածվում մոլորակի նորանոր շրջաններ: Մարդկային եւ սատանայական չարության մաղձով վարակվում են հարյուր-հազարավոր եւ միլիոնավոր մարդիկ: Տվյալ երկրի, քաղաքի եւ անգամ գյուղերի ներսում մարդիկ բաժանվել են, պառակտվել հակամարտ խմբավորումների, որոնք չարության, ատելության եւ արյունահեղության մաղձով են լցված միմյանց հանդեպ: Մարդկանց հոգիներում աննախադեպ չափերով պակասել է հումանիզմը, գթասրտությունը, կարեկցանքը, ազնվությունն ու անշահախնդրությունը:

Ուրեմն, աղետներից ամենաահավորը կապված է մարդկային հոգում կատարվածի հետ: Երաշտն ու անապատացումը միայն դրսում չէ, որ տեղի է ունենում: Այն նաեւ մարդկանց հոգիներում է կատարվում:

Ողջ մարդկությանը սպառնում է հումանիտար համապարփակ աղետը:

Եվ այժմ թիվ 1 գերխնդիրը համարվում է մարդուն Մարդ պահելը: Դեռեւս նախորդ դարի 60-ական թվականներին հայ բանաստեղծ Պարույր Սեւակը «Առաջադրանք համայն աշխարհի հաշվիչ մեքենաներին եւ ճշգրիտ սարքերին» բանաստեղծության մեջ հոգեւոր հեռազգացողությամբ այսպես է ձեւակերպել մարդկությանը սպառնացող հումանիտար աղետի ահագնացող չափերն ու մասշտաբները.

Հաշվեցե՛ք նաեւ մի վերջի՜ն անգամ,
Թե այդ ինչ ձեւով,
Ինչ մեքենայի օգնությամբ բարի
Դեռ կարելի է մարդուն մա՛րդ պահել
Եվ կամ նո՛ր միայն մարդուն դարձնել Մա՜րդ...

Այնուամենայնիվ, էլի ամեն Նոր տարվա շեմին մեր հույսերն ավելի զորավոր են դառնում, որ գալիք տարիներին մարդուն ու մարդկությանը կտեսնենք ավելի մաքուր հոգով ու արդար գործելակերպով, իսկ աշխարհն` առավել հանգիստ եւ խաղաղ: Հույսը զորավոր բան է, հույսն ապրեցնում է բոլոր ժողովուրդներին, բայց առավել եւս մեզ` հայերիս:

Որքան էլ հայոց ճակատագիրը եղել է դառն ու դժնդակ, որքան էլ մռայլով ու գորշությամբ է լցված եղել հայոց երկնակամարը, սակայն հույսը չի մարել վաղվա օրվա հանդեպ: Հայկական պարբերականների այդօրինակ դիրքորոշման դասական նմուշ է «Արմենիա» պարբերականը, որն ամեն Նոր տարվա շեմին ազդարարում էր, թե հայոց աշխարհը ծով բարությամբ եւ համբերատարությամբ սպասում է լույսի եւ հույսի վերջնական հաղթանակին: Նույնիսկ հայոց կոտորածների դժնդակ պահին թերթը լավատեսության շունչ էր հաղորդում ընթերցողներին. «1894 թվականն արտասուքով ու արիւնով վերջացաւ հայ ազգին համար. թիւրք կառավարութեան բռնապետական խստութիւններն իրենց վերջին սահմաններն սկսան հասնիլ եւ Եւրոպան ու Ամերիկան անգամ սոսկալով յուզուեցան Հայաստանի մէջ կատարուած թրքական վայրագութիւններէն... այս վիճակի մէջ երբ կը մտնենք 1895 թուականը, ներելի է մեզ անշուշտ յուսալ թէ ձմեռը որչափ ալ բուք եւ սառնամանիք, փոթորիկ ու դժբաղդութիւններ բերէ, կը յաջորդէ իրեն վերջապէս կենսարար գարունը... զի յոյսն է որ կոգեւորէ աշխատելու եւ յարատեւութիւնն է որ կը յաղթանակէ վերջապէս» (Արմէնիա, 1895թ. հունվարի 16): Նույն պարբերականը ոգեւորված Թուրքիայում իրագործված թավշյա հեղաշրջումից, 1909թ. հունվարի 13-ին հետեւյալ հուսադրող լավատեսականով էր ավարտում խմբագրական հոդվածը. «Երանի թէ մեր հայրենակիցներ գիտնան օգտուիլ գոնէ այս ձեռք բերած համեմատական ազատութիւններէն եւ 1909 նոր թուականն աւելի արդիւնաւոր եւ երջանկաբեր դառնայ իրենց համար»:

Ուրեմն հայոց համար Նոր տարին միշտ էլ նոր հույսեր է բոցավառել ապրելու եւ ապրեցնելու համար:

Քսանմեկերորդ դարի 20-ական թվականներին մարդկությանը հուզող ամենակենսական խնդիրը մարդ-արարածին Մարդ պահելու մեջ է: Աշխարհում առաջին քրիստոնյա ժողովուրդը պարտավոր է օրինակ հանդիսանալ համայն մարդկության համար:

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21