Կապանի Ագարակ գյուղի մերձակա մարտական դիրքերում կիրակի երեկոյան որեւէ միջադեպ չի եղել, իսկ ազերիներն էլ հայ դիրքապահներին նահանջի առաջարկ-հորդոր չեն հղել

14.12.2020 17:09
55920

Դեկտեմբերի 13-ի երեկոյան հայաստանյան մամուլում տեղեկատվական բում էր՝ իբր Կապանից ստացված տեղեկատվությամբ պարուրված…Իբր Ագարակ գյուղի մերձակա մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը հրազենային կրակ է բացել, իբր հայ դիրքապահներին առաջարկ է եղել ժամերի ընթացքում թողնել դիրքերը եւ հեռանալ մինչեւ խորհրդային ժամանակների հայ-ադրբեջանական սահմանագիծ, իբր Ագարակից դուրս են բերվում կանայք ու երեխաները, իբր…
Գիշերը մեզ չհաջողվեց հասնել Ագարակ, այնտեղ հասանք այսօր առավոտյան: Հանդիպեցինք գյուղի վարչական ղեկավար Հայկ Սահակյանին, մարտական դիրքերում հերթապահողներին, գյուղի բնակիչներին:
Պարզվեց, որ կիրակի երեկոյան գյուղի մերձակա դիրքերում արտառոց ոչինչ չի եղել, թուրք-ազերիների կողմից որեւէ առաջարկ-հորդոր չի հնչել՝ սահմանորոշման կամ դիրքերը թողնելու հետ կապված, իսկ գյուղն ապրում է մեր օրերին բնորոշ բնականոն կյանքով, դիրքապահ տղաները տրամադրված են մարտականորեն, բայց եւ մեծ ցավի ու ափսոսանքի զգացումով, որ երկիրը ծնկի է իջել թուրքի առաջ:
Մի խոսքով՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան Ագարակի շուրջ աղմուկ էր բարձրացվել ոչնչից:
Ագարակ գյուղի վարչական ղեկավար Հայկ Սահակյանի հետ զրույցը՝ ստորեւ:
- Պարոն Սահակյան, նախ` ներկայացեք, խնդրեմ, երբվանի՞ց եք ստանձնել Ագարակ գյուղի վարչական ղեկավարումը։
- Ծնվել եմ 1989 թվականին, բարձրագույն կրթություն ունեմ, երկու տարի է, ինչ Ագարակ գյուղի վարչական ղեկավար եմ։
- Ինչպիսի՞ն է օպերատիպ իրավիճակն Ագարակի ուղղությամբ։
- Մեզ վստահված սահմանագծի դիրքերը պահպանում են կամավորները. Արցախյան առաջին պատերազմի մի քանի մասնակից կա, մյուսները երիտասարդ տարիքի անձինք են։ Դիրքապահների թվում են 20-ից ավելի ագարակցի։ Հրադադարից հետո օպերատիվ իրավիճակն այստեղ չի սրվել։
- Երեկվա` համացանցով սփռված աղմուկից հետո ինչպե՞ս կբնութագրեիք իրավիճակը Ագարակում։
- Երեկվա աղմուկը, ինչպես բնութագրել է մեծ դասականը, փոթորիկ էր մի բաժակ ջրում։ Ոչ մի կրակոց չի եղել, ուր մնաց հարձակումը մեր գյուղի ուղղությամբ, ինչպես նշվում է այդ ապատեղեկատվության մեջ։ Իրականությանը բացարձակապես չի համապատասխանում այն, որ հակառակորդը վերջնագիր է ներկայացրել հայկական կողմին` 10 ժամ ժամանակ տալով հայկական կողմին` պաշտպանական դիրքերը թողնելու համար։
- Հետաքրքիր է, հակառակորդի կողմից կրակոցներ լինո՞ւմ են։
- Երբեմն լինում են, այն էլ` անկանոն։ Մարտական գործողություն, որպես այդպիսին, չեն եղել։
- Քանի՞ կիլոմետր է կազմում ձեզ վստահված սահմանագիծը։
- Մոտ 18-20 կիլոմետր։
- Երեկ շշուկ տարածվեց, թե իբր լրատվական այդ աղմուկից հետո գյուղից մարդիկ են դուրս եկել։
- Դա եւս իրականությանը չի համապատասխանում, դեռ ավելին` քաղաքից են ագարակցիները հայրենի գյուղ վերադարձել։ Գյուղում հանդարտ մթնոլորտ է։
- Իսկ խոսակցություն կա՞, որ կանոնավոր բանակը կփոխարինի կամավորներին, ովքեր չեն կարող անվերջ կանգնել սահմանին։
- Այդ մասին ոչինչ չեն ասել, մենք ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա նույն վճռականությամբ կանգնած ենք։ Եթե կգան, կփոխարինեն, ավելի լավ, եթե ոչ, մենք ամուր կանգնած ենք։
- Պատերազմական օրերին լուր տարածվեց, թե գյուղը գնդակոծվել է։
- Այո, այդպիսի բան եղել է, ստույգ չեմ հիշում օրը, մոտ 20 արկ է ընկել գյուղի վրա, բարեբախտաբար, բնակավայրին լուրջ վնաս չի պատճառվել։
- Այս իրավիճակի համար կարեւոր մի հարց. կամավորներն ապահովվա՞ծ են սննդով, ձմեռային հագուստով, կապի միջոցներով, գիշերային դիտասարքերով։
- Հիմնականում այո, իսկ գործընթացը շարունակվում է։
- Ձեր դիրքերից մինչեւ ադրբեջանական ամենամոտ դիրքերը որքա՞ն է կազմում հեռավորությունը։
- Երեւի մի կիլոմետր, հստակ երեւում է նրանց տեղաշարժը։
- Ի՞նչ կմաղթեիք թիկունքի մարդկանց, ովքեր հույս ու հավատով են նայում հայրենիքի պաշտպաններին։
- Թիկունքում ունենք համայնքապետ, ով միշտ մեզ հետ է, շատ զգայուն է մեր պահանջների եւ մտահոգությունների հանդեպ։ Կարեւորն այն է, որ միշտ զգում ենք թիկունքի շնչառությունը, նույնիսկ ամոթ է խոսել խուճապի մասին։ Եթե մենք գիշեր-ցերեկ կանգնած ենք թիկունքում, ի՞նչ խուճապի մասին կարող է խոսք լինել։


***
 

Հ.Գ.
Ագարակ գյուղից ճանապարհվեցինք մեկ ուրիշ սահմանապահ գյուղ՝ Եղվարդ:
Այնտեղ էլ հանդիպեցինք Կապանի տարածաշրջանում ճանաչված եւ մեծ հեղինակություն վայելող մի անձնավորության, ով Արցախյան առաջին, երկրորդ (Ապրիլյան) պատերազմների ակտիվ մասնակից է եղել, իսկ 2020 թ. սեպտեմբերի 27-ից ինքնակամ ընդգրկվել է առաջնագծում տեղի ունեցող մարտական գործողություններին:
Այդ անձնավորությունը փոխգնդապետ Ռուբիկ Աբրահամյանն է, ով այս օրերին պատասխանատու առաքելություն է իրականացնում Կապանի տարածաշրջանի արեւելյան սահմանների պաշտպանության կազմակերպման գործում:
Ռուբեն Աբրահամյանի հետ զրույցին կարող եք ծանոթանալ վաղը:

Վահրամ Օրբելյան, Սամվել Ալեքսանյան
 

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

01.06.2026 12:47

«Զանգեզուրի միջանցքն անպայման կկառուցվի»․ Ալիև

01.06.2026 12:31

Միքայել Վարդանյանը 127 մլն. դրամի բժշկական սարքավորումներ է նվիրել Արյունաբանական կենտրոնին (Լուսանկարներ, Տեսանյութ)

01.06.2026 12:27

Հայաստանը կաշխատի ԵԱՏՄ-ում մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև կլինի անխուսափելի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

01.06.2026 12:25

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ

01.06.2026 12:19

Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ

01.06.2026 12:17

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈւՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.06.2026 12:00

Քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը. ընտրություններին մնաց մեկ շաբաթ

01.06.2026 11:34

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:32

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2026 11:17

Օվերչուկ. Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի

01.06.2026 11:14

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

01.06.2026 11:11