Կապանի ավագանին միաձայն որոշմամբ 38 հա հող է հատկացրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին

30.03.2019 16:53
1344

Երեկ Կապանի ավագանին միաձայն որոշել է Կապան համայնքի կազմում գտնվող Արծվանիկ գյուղի Նոր ջուր թաղամասի արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների մոտ 38 հա հողերը, որոնք համայնքային սեփականություն են,  առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:

 

Նշենք, որ Նոր ջուր թաղամասը հենց Արծվանիկի պոչամբարի տարածքն է: Ինչպես հայտնի է, ԶՊՄԿ-ն այստեղ է լցնում իր արտադրական պոչանքները: Տրամադրվող հողերի դիմաց նախատեսվում է տարեկան ավելի քան 7 միլիոն դրամի մուտք ապահովել համայնքային բյուջե:

ԶՊՄԿ-ին եւ պոչամբարին վերաբերող այս որոշումն ընդունվեց առանց կապանցի ակտիվիստների դիմադրության: Հիշեցնենք, որ անցյալ տարի վերջիններս մի քանի անգամ բողոքի ակցիա էին իրականացրել ավագանու այն նիստերի ժամանակ, որոնց օրակարգում ընդգրկված էին ԶՊՄԿ-ին հողեր հատկացնելու հարցեր:

Հայտնել ենք, որ 2015-ին կառավարությունը որոշել է գերակա հանրային շահի անվան տակ վերցնել Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք գյուղերի 492 հա հողերը (պետական, համայնքային և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող): Գործադիրը նշված գյուղերի ղեկավարներին առաջարկել է հողերը վերցնելուց հետո փոխել դրանց նպատակային նշանակությունը՝ դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, ապա առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տալ ԶՊՄԿ-ին: Այդ հողերը նախատեսված է օգտագործել Արծվանիկի պոչամբարի ընդլայնման համար: Քանի որ 2017-ին Կապանի տարածաշրջանի գյուղերը խոշորացվել ու միացել են քաղաքին, այժմ Կապանի համայնքապետարանն է կառավարության որոշման իրագործման պատասխանատուն: Ակտիվիստների միջամտության արդյունքում մինչ օրս Կապանի ավագանին այս 492 հա հողերի վերաբերյալ որոշում չի ընդունել:  

Նախկինում կրկին ակտիվիստների միջամտությամբ չի ստացվել քննարկել Արծվանիկի Նոր ջուր թաղամասի 51 հա հողերն առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով ԶՊՄԿ-ին տրամադրելու հարցը: Խոսքը թաղամասի 2, 3 եւ 4 հասցեների մասին է, որոնց նպատակային նշանակությունն արդեն փոխված ու դարձված է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշնակության օբյեկտների հողեր: Թաղամասից 38 հա ԶՊՄԿ-ին տալու մասին երեկ ընդունված որոշումը վերաբերում է 5, 6, 7, 8, 9 եւ 10 հասցեներին:   

Լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը (հեղ.՝ Սարո Բաղդասարյան)

hetq.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34