Կապանի Ձորք թաղամասում կյանքի ուղեգիր ստացան գեղաճաշակ մարզադաշտն ու խաղահրապարակը

27.12.2025 14:45
757

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների նախօրեին Կապանում տոնական իրադարձությունների յուրօրինակ շքերթ է․․․

Երեկվա բնակարանամուտին՝ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, հաջորդեց Ձորք թաղամասի մարզադաշտի ու խաղահրապարակի բացումը։

Տոնական այդ իրադարձությանը հավաքվել էին թաղամասի հարյուրավոր բնակիչներ․․․

Իսկ երեխաներ․․․ Ոչ միշտ ենք հանդիպում նման միջոցառման կամ իրադարձության, որ այդքան երեխաներ ներկա գտնվեն։ Եկել էին ընդունելու իրենց իսկ համար պատրաստած, երկար սպասված նվերը՝ մարզադաշտն ու խաղահրապարակը․․․

Թաղամասի թիվ 13 դպրոցի հարևանությամբ կառուցվել է Կապանի ամենամեծ մարզական ենթակառուցվածքը՝ բազմաֆունկցիոնալ  խաղադաշտ և մանկական խաղահրապարակ, որտեղ մարզվելու պայմաններ են ստեղծված ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի և մեծ թենիսի սիրահարների համար։

Ծրագիրն իրականացվել է Կապանի համայնքապետարանի և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության համաֆինանսավորմամբ։

110 մլն դրամ արժեքով ծրագրի 50 տոկոս համաֆինանսավորումն իրականացրել է Կապանի լեռնահարստացման կոմբինատը։

Խաղադաշտի և խաղահրապարակի բացմանը մասնակցում էին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, Կապանի լեռնահարստացման կոմբինատի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանը, կոմբինատի գլխավոր տնօրեն Դավիթ Դանիելյանը, թաղամասի բնակիչներ։

Խաղադաշտի մուտքը երիզող ժապավենը կտրելուց հետո երախտագիտության խոսքով հանդես եկան համատիրության նախագահ Սեդա Ավետիսյանը, թաղամասի բնակիչ Սվետա Շահնազարյանը, ովքեր երախտագիտության ջերմ խոսքեր հղեցին Կապանի համայնքապետարանին և Կապանի ԼՀԿ–ին՝ թաղամասի հանդեպ ցուցաբերած նման ուշադրության համար։

Բացման արարողությանը ելույթ ունեցավ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։  Ծրագիրը բարեհաջող իրականացնելու համար նա շնորհակալություն հայտնեց  «Երվադա» շինարարական  կազմակերպությանը, նախագծող «Էլեկշին» և տեխնիկական հսկողությունն իրականացնող «Որակյալ գործ» ընկերություններին։

Գևորգ Փարսյանը նաև շնորհավորեց ներկաներին, թաղամասի բնակիչներին՝ գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։

Հանդիսության վերջում մանկական խաղահրապարակում Ձմեռ պապն ու Ձյունանուշը թաղամասի փոքրիկ բնակիչներին տոնական նվերներ հանձնեցին, հնչեցին Նոր տարվան նվիրված երգեր։

Ի դեպ, Կապան համայնքում իրականացվող լայնամասշտաբ շինարարական և բարեկարգման ծրագրերում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում խաղադաշտերի եւ խաղահրապարակների կառուցումն ու հիմնանորոգումը։ Առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորման, նաև համայնքի փոքրիկ բնակիչների արդյունավետ հանգստի կազմակերպման նպատակով, համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ, վերջին տարիներին համայնքում կառուցվել են մեծ թվով խաղադաշտեր ու խաղահրապարակներ, որոնցից 16-ը միայն այս տարվա ընթացքում։

Ձորք թաղամասի մարզադաշտն ու խաղահրապարակը, ամեն ինչից զատ, Կապանի համայնքապետարանի ու Կապանի լեռնահարստացման կոմբինատի սերտ համագործակցության հերթական և ուշագրավ դրսևորումներից են, որը, անշուշտ, ողջունելի է։

Եվ, առհասարակ, չի կարելի չնկատել Կապանի համայնքապետարանի՝ առանցքի վերածված դերակատարությունը, որի շուրջ հավաքվել ու հավաքվում են մարզկենտրոնի հիմնական և կարող ուժերը՝ համոզված լինելով, որ այդկերպ՝ միասնաբար ու համատեղ ջանքերով, կարող են զորավոր ու շեն պահել Հայաստանի Հանրապետության հարավային մայրաքաղաքը։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40