Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ի ասուլիսում պատասխանել է նաև «Սյունյաց երկրի» հարցին

27.01.2022 10:41
3055

Սամվել Ալեքսանյան

- Պարոն վարչապետ

Անկախության տարիներին  երկու-երեք  ծրագիր առաջ քաշվեց՝  Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման համար՝ Ադրբեջանի տարածքը շրջանցող:

Ինչո՞ւ այդ ծրագրերն այդպես էլ  կյանքի չկոչվեցին՝ առաջնայնությունը զիջելով Երասխ-Ջուլֆա-Իրան երկաթգծին, եւ արդյո՞ք  Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը (այդ ծրագրերով)  այլեւս հրատապություն չի ներկայացնում:

Նիկոլ Փաշինյան

-Խոսքն այն մասին է, որ Արարատյան դաշտից երկաթուղին Վայոց Ձորի և Սյունիքի մարզերով հասնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Պատկերացնում եք չէ՞, խոսքն ինչ ռելիեֆի մասին է, և ի՞նչ  ռելիեֆի հետ գործ ունենք: Եվ պատկերացնում եք, չէ՞, նույնիսկ հարթ տարածությունով երկաթուղի կառուցելն ինչպիսի՞  ծախսերի հետ է կապված: Դա մի քանի միլիարդ դոլարանոց ծրագիր է: Գումարի մասին է խոսքը, բա տարինե՞րը: Կարող եմ ասել, որ  այդպիսի ծրագրերն առանց տնտեսական հիմնավորվածության չեն իրագործվում: Ո՞րն է այս դեպքում տնտեսական հիմնավորվածությունը: Տնտեսական հիմնավորվածությունն այն է, որ եթե ծախս արվի, պիտի այդ ծախսերը դուրս գան, բայց դա տեղի չի ունենում: Վարչապետի պաշտոնը ստանձնելով՝  ուսումնասիրել եմ թեման, թե ի՞նչ է արվել այդ ուղղությամբ, և կարող եմ ասել, որ եթե չեմ սխալվում՝ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից առաջ այդ թեմայի շուրջ հետաքննություն է սկսվել, որովհետև այդտեղ ինչ-որ գործողություններ են արվել, և ավելի շատ տպավորություն կար , թե դա որոշակի, այսպես ասած, մեքենայություն է, քան իրական ծրագիր, այսինքն՝ պիտի գիտակցենք, որ ամեն ինչ չէ, որ ասվում է, իրագործելի է:

Տաթևիկ Դանիելյան (լրագրող)

-Այս ծրագիրը՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին որքանո՞վ է իրատեսական, և որտեղի՞ց կարող ենք միջոցներ ներգրավել և ի՞նչ ժամանակում:

Նիկոլ Փաշինյան

- Նախ՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի- Հորադիզ երկաթուղու մասին է խոսքը: Բրյուսելից հետո ես հայտարարեցի, որ մենք  Ադրբեջանի նախագահի հետ այդ հարցում համաձայնություն ենք ձեռք բերել, որ պիտի սկսենք այդ երկաթուղու կառուցումը: Ի դեպ, իմ որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, այս դեպքում այն հատվածները, որ մենք պիտի կառուցենք, առնվազն, տասնյակ անգամ ավելի էժան է, քան այն, ինչի մասին մենք խոսում ենք, որովհետև մեծ բարդություն չեմ տեսնում, որ նախնական գնահատականով 200 միլիոն դոլար և հինգ միլիոն դոլար  ներդրման մասին է, և դա Հայաստանի համար շատ ծանր և մեծ բեռ չէ: Կան եվրոպական ընկերություններ, ովքեր հետաքրքրված են և պատրաստ են գալ և´ ներդրում անել,  և´ շահագործել:  Նաև պատրաստ են ֆինանսավորել, այսինքն՝ սա այն պարագան չէ, որը կարող է ֆինանսական խնդիր առաջացնել: Գործնականում մենք արդեն համաձայնվել ենք, և եթե մեզ հաջողվի համաձայնությունը թղթի վրա արձանագրել,  այդ երկաթուղու կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսված են, և, ընդ որում, ուզում եմ մի նրբության մասին էլ խոսել, որ եթե տեսականորեն Հայաստան-Իրան երկաթուղին Հայաստանն ու Իրանն էր իրար հետ կապելու, այս սցենարով երկաթուղին Հայաստանը կապում է Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ: Եթե ընդհանրապես մեզ հաջողվի հասնել տարածաշրջանային կոմունիկացիաների, այդ դեպքում՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, սա նշանակում է, որ Հայաստանը Եվրոպայի, Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի հետ ստանում է երկաթուղային կապ՝ սրանից բխող տնտեսական բոլոր հետևանքներով: Մենք սա նկատի ունենք խաղաղության օրակարգ ասելով: Մենք նախկինում էլ այս թեմային անդրադարձել ենք: Սկզբից մենք դա ձևակերպեցինք այսպես. թշնամության մթնոլորտի կառավարում: Իսկ ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է կոմունիկացիաների բացում, օրինակ, որ բեռներն անցնեն Հայաստանով, Ադրբեջանով, որի համար և´ Հայաստանին, և´ Ադրբեջանին տրանզիտային վճարներ վճարվեն: Իրականում՝ կոմունիկացիաների բացման թեմայի մասին խոսելիս  մենք կենտրոնանում ենք Նախիջևանի Ինքնավար Հանրապետության    ու Ադրբեջանի միջև կապի վրա: Դա գուցե հարցի զգայուն, բայց ոչ ամենակարևոր  կողմն է: Ի վերջո և Հայաստանի համար, նաև Ադրբեջանի համար տրանզիտային հսկայական հոսքերի մասին է խոսքը, որովհետև այստեղ հարց կարող է ծագել, մենք նախկինում միշտ կենտրոնանում էինք այդ խնդրի վրա, ես էլ նախկինում ուշադրությունը հրավիրել եմ դրան, որ Ադրբեջանը կապ է ստանում  Նախիջևանի հետ, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության  և Ռուսաստանի Դաշնության հետ: Բայց, կներեք, զուտ այս հատվածը չէ կումունիկացաների թեման, որովհետև եթե այդ ճանապարհները բացվեն, հսկայական տրանզիտային հոսքեր են բերելու Պարսից ծոցից դեպի Սև ծով,  Միջին Արևելքից, Թուրքիայից դեպի Ռուսաստան: Եվ այս դեպքում է, որ Հայաստանը, Ադրբեջանը տրանզիտային հսկայական եկամուտներ են ստանալու: Եվ եթե թույլ տրվի ասելու, այս ընդհանուր նախագիծն է, որ խաղաղության օրակարգի հիմք կարող է դնել, որովհետև հուզական մակարդակով շատ դժվար է, բայց մենք պետք է հասկանանք, որ խոսքն ուրիշ բանի մասին է, և տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն ի վերջո ոչ միայն տարածաշրջանի համար է , այլև աշխարհի՝ Արևելքի և  Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի:

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

10.09.2026 23:39

Գորիսում ՔՊ-ի թեկնածուն Առուշ Առուշանյանն է

10.09.2026 21:00

Հայերը՝ «քոչվոր ցեղ», հայերենը՝ «թուրքերենի բարբառ», ընդդիմությունը՝ «շովինիստ». Բաքվի խաղաղությունը

10.09.2026 17:33

Ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և ՌԴ դեսպանի հանդիպման առանցքում

10.09.2026 17:27

Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել

10.09.2026 17:08

Վոլոդյա Մարտիրոսյան․ այդպիսի մարդկանցով է հողը հայրենիք դառնում

10.09.2026 16:52

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

10.09.2026 15:55

Դեղերի փոխհատուցման կարգը փոխվում է․ ի՞նչ դեղեր այլևս չեն ներառվի հաշվարկներում

10.09.2026 15:19

Երկու դիմանկար, 42 էջ և կենսաչափական տվյալների պահոց․ ինչ է փոխվելու ՀՀ անձնագրում

10.09.2026 14:58

Ֆրանսահայ Յարութիւն Խաչատուրեանի ուշագրավ նախաձեռնությունը․ ուսումնասիրվում է Սյունիքի խաչքարային արվեստը

10.09.2026 14:46

Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

10.09.2026 14:28

Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի

10.09.2026 14:17