ԿԱՊԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՆՈՐ ՏՆՕՐԵՆ ՈՒՆԻ

02.05.2024 17:13
1709

Այսօր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը Կապանի գեղարվեստի մանկական դպրոցի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Հասմիկ Գրիգորյանին։

Իր ելույթում Գևորգ Փարսյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Ստեփան Դավթյանին՝ կատարած երկարատև ու արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև համայնքում և գեղարվեստի դպրոցում ներդրած անգնահատելի ավանդի համար։ Գևորգ Փարսյանը առողջություն և երկար տարիների կյանք է մաղթել պարոն Դավթյանին և հույս հայտնել, որ թեկուզ դպրոցից դուրս նա իր փորձով և մասնագիտական կարողություններով կշարունակի նպաստ բերել ոլորտի զարգացմանը։

Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև Գոհար Աթայանին կատարած բարեխիղճ աշխատանքի համար, ով այս ընթացքում տնօրենի պարտականությունները իրականացրել է որպես ժամանակավոր պաշտոնակատար։

Ներկայացնելով և շնորհավորելով նորանշանակ տնօրենին պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ՝ համայնքի ղեկավարը հայտնել է իր վստահությունը գեղարվեստի դպրոցի հետագա գործունեությունն հուսալի ձեռքեր փոխանցելու առնչությամբ, ինչպես նաև հույս հայտնել, որ նոր տնօրենը իր ունեցած գիտելիքները լավագույնս կծառայեցնի դպրոցի արդյունավետության շարունակական բարձրացմանը և ակնկալվող արդյունքների ապահովմանը։

Նշենք, որ նորանշանակ տնօրեն Հասմիկ Գրիգորյանը ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան և շուրջ 9 տարի դասավանդել Կապանի արվեստի պետական քոլեջում։

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38