Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի ուղերձը բանակի օրվա կապակցությամբ

28.01.2021 11:11
1420

Սիրելի՛ համաքաղաքացիներ

Հայոց Բանակի սիրելի՛ հրամանատարներ, պարոնայք սպաներ և զինվորներ

Բանակի օրվան նվիրված օրը մեր պետական տոնացույցում առանձնահատուկ տեղ է գրավում։ Այն բոլորիս համար կարևորագույն արժեքների՝ հայրենիքի, անկախության, անվտանգության ու խաղաղության վերաիմաստավորման օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։ Ցավոք, այսօր ապրում ենք այնպիսի ժամանակներ, որ հայկական զինված ուժերը պարտադրված են լինում իրենց մարտական բարձր պատրաստականությունը, զինտեխնիկային տիրապետելու բացառիկ հմտությունները ապացուցել ոչ միայն զորավարժությունների, այլև մարտական ռեալ գործողությունների ժամանակ, որոնց արդյունքը միշտ չէ որ գոհացուցիչ է լինում։ Եվ այսօր առիթից օգտվելով, մենք մեր երախտիքն ենք հայտնում բոլոր այն նվիրյալ տղաներին, ովքեր անգամ նման իրավիճակներում կարողանում են արագ արձագանքել և պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրները՝ պաշտպանելով հայրենիքի և ժողովրդի անվտանգությունը։

Այսուհետ մենք պետք է սովորենք գնահատել և հարգել զինվորական համազգեստ կրող յուրաքանչյուր անձի, քանի որ նման ծանր իրավիճակում, ինչպիսին 2020 թվականի սեպտեմբերի 27–ի պատերազմն էր, մենք առավել պատկերավոր տեսանք, որ հենց այդ նույն համազգեստ կրողն է գիտակցաբար կանգնում մեր և մեր կյանքը խլել ցանկացող թշնամու միջև և զոհաբերում ամենաթանկը՝ կյանքը, հանուն մեզ, հանուն թիկունքում գտնվող ծնողների և հարազատների անվտանգության։ Կարծում եմ, դա ամենավեհ արարքն է՝ ուրիշին քո անձից առաջ դասելը, որն արժանի է հասարակության ամենաբարձր գնահատանքին ու մեծ հարգանքին։

Սիրելի՛ համաքաղաքացիներ, եկել է այն պահը, որ մենք պարզապես իրավունք չունենք ապրել երևակայական աշխարհում, պետք է իրականությանը նայենք բաց աչքերով, համախմբենք մեր ուժերը, բազմապատկենք ջանքերը, փոխենք կարծրացած մտածելակերպը, վերարժևորենք մեր ունեցածը, որպեսզի գալիք տարի կարողանանք արժանապատվորեն նշել Հայոց Բանակի կազմավորման 30-ամյակը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34