Մանկամտություն է հավատալ, թե Բաքվի վարչախումբը երբևէ կճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը. Ոսկանյան

01.04.2024 12:12
752

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Առնվազն մանկամտություն է հավատալ, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը երբևէ կճանաչի Հայաստանի Հանրապետության որևէ տարածքային ամբողջականություն, և կհաստատվի, իբր, հավերժ խաղաղություն։

Պատրանքներից պետք է հնարավորին արագ ազատվել և սկսել ամբողջությամբ ռազմականացված Հայաստան պետություն-ամրոցի կերտումը, որովհետև, հակառակ դեպքում, մենք հնարավորություն ենք տալու բարբարոսներին հասնելու իրենց կողմից առաջ մղվող ինչ-որ «Արևմտյան Ադրբեջանի», Աստված մի արասցե, քայլ առ քայլ իրականություն դառնալուն։

Ուզո՞ւմ եք իմանալ, թե մոտավորապես ի՞նչ կլինի Հայաստանում այդ պարագայում։

Կարդացեք այս գրառմանը կից՝ 1939թ. «Ավանգարդ» թերթի նյութը այժմ Արարատի մարզում գտնվող հինավուրց հայկական Հորթում գյուղում տիրող բարքերի մասին, նույն այն գյուղում, որտեղ կան 9-րդ դարից թվագրվող հայկական քաղաքակրթական հուշարձաններ և որը սակայն հայաթափումից հետո ինչ-որ ժամանակ բնակեցված էր բարբարոսներով»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40