Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին

02.08.2021 14:37
12285

Հարգելի պարոն Փարսյան

Կապան քաղաքի Շահումյան փողոցի N, N 18, 20 եւ 15,17,19 շենքերի բնակիչներս հիմնավոր մտահոգություն ունենք մեր շենքերի բակերում ստեղծված անմխիթար վիճակի առիթով, ինչի վրա ենք հրավիրում համայնքապետարանի ուշադրությունը:

Սակայն բուն խնդիրը մանրամասնելուց առաջ, օգտվելով սույն առիթից, ուզում ենք անկեղծ երախտագիտություն հայտնել Ձեզ՝ Կապան քաղաքի եւ ընդհանրապես ամբողջ համայնքի ընթացքը դժվարագույն այս ժամանակաշրջանում հնարավորինս դրական եւ հուսատու հունով առաջնորդելու համար:

Մեր աչքի առաջ է կառուցապատումների եւ բարեկարգումների այն եռուզեռը, որ առկա է Կապանում ու համայնքի մի շարք գյուղերում, ինչի շնորհիվ ավելի գեղեցիկ ու հմայիչ, ավելի մաքուր է դառնում քաղաքը:

Անշուշտ, այդ արարումների մեջ տեսնում ենք ե՛ւ կառավարության, ե՛ւ համայնքի հոգածությունը, բայց եւ ուշագրավ է Ձեր՝ կատարվող աշխատանքների գլխին կանգնած լինելու զգաստացնող եւ ոգեւորիչ իրողությունը:

Մեր հիշողության մեջ է կորոնավիրուսի առաջին շրջանը, երբ համատարած շփոթ էր ու անորոշություն: Եվ Դուք հետեւողականորեն կանխարգելիչ միջոցներ էիք ձեռնարկում քաղաքի բնակելի շենքերի մուտքերում, կրթական հաստատություններում, փողոցներում եւ հանրային մյուս վայրերում: Այդ ընթացքում նույնիսկ քաղաքի բարեկարգման հեւքը չդադարեց, քաղաքի մաքրության մակարդակը չխաթարվեց:

Մենք ականատես էինք Արցախյան պատերազմի օրերին Ձեր նվիրական գործունեությանը, մասնավորապես համայնքի բնակավայրերում ինքնապաշտպանական ջոկատներ կազմավորելուն, դրանք առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելուն, թիկունքային կյանքը ողջամիտ կազմակերպելուն, ինչպես եւ սահմանում ամրաշինական աշխատանքներ կատարելուն միտված Ձեր եռանդուն ջանքերին ու պրպտումներին:

Անհնար է չնկատել Ձեր աշխատանքը՝ սոցիալական եւ հոգուոր-մշակութային ոլորտներում, որ ուղղված է հետպատերազմյան խառնակ իրավիճակում կապանցու ոգու կորովը վերականգնելուն, նահատակված զինվորների ու ազատամարտիկների, նաեւ վիրավորների ընտանիքներին շատ թե քիչ նեցուկ լինելուն:

Եվ այդ ամենը՝ առանց աղմկարարության, առանց ցուցամոլության, առանց ինչ-ինչ ակնկալիքների:

Այդ ամենը՝ տանտիրոջ սրտացավությամբ եւ պատասխանատվությամբ:

Հենց նման վարքի ու ջանքի շնորհիվ է, որ հաջողվել է համայնքում ապահովել համերաշխություն ու միասնություն, մանավանդ երբ խոսք է լինում համայնքի ընդհանրական շահերի ու մտահոգությունների մասին:

Նաեւ այդ ամենի շնորհիվ է, որ այլեւս սահմանապահ Կապան քաղաքում ու տարածաշրջանի գյուղերում մարդիկ իրենց փոքրիշատե վստահ են զգում. ի վերջո կառուցապատվող-բարեկարգվող քաղաքը, մշակութային ակտիվ կյանքով ապրող մարզկենտրոնը վստահության յուրօրինակ արտացոլանք է:

Հարգելի պարոն Փարսյան

Այն, ինչի մասին նշեցինք, հաճախ է դառնում զրույցի կամ քննարկումների թեմա, երբ ընտանիքներում, ընկերական միջավայրում, կոլեկտիվներում խոսք է բացվում մեր քաղաքի ներկա ընթացքի, նաեւ վաղվա օրվա մասին:

Այնպես որ՝ նոր բան չասացինք եւ Ձեզ հաճոյանալու համար չէ, որ բարձրաձայնեցինք, ընդամենը փորձեցինք համառոտ արձանագրել այն, ինչ կա մեր քաղաքի մարդկանց մեծ մասի մտածումներում:

Բայց եւ ուզում ենք խոստովանել, որ Կապանը բազմաթիվ հոգսեր ու մտահոգություններ ունի նաեւ, որոնց լավագույնս տեղյակ եք Դուք, որոնց աստիճանական լուծմանն է ուղղված համայնքապետարանի գործունեությունը, ուստի եւ սույն նամակում շրջանցեցինք դրանց արծարծումը կամ թվարկումը:

Վերը շարադրվածից հետո մի մաղթանք ենք միայն Ձեզ հղում, ինչը կարող եք եւ ընկալել իբրեւ ընտրողներիս պահանջ-պատվիրան՝ այդպես էլ շարունակեք աշխատել հանուն Կապանի եւ Սյունիքի, հանուն Հայաստանի Հանրապետության:

Իսկ մենք…կարող կերպարիդ եւ արժանապատիվ վարքիդ մեր համերաշխությունն ու զորակցությունն ենք հայտնում:

Հիմա՝ այն խնդրի մասին, որն առիթ դարձավ սույն խոսակցության:

Շահումյան փողոցի նշված բնակշենքերի բակերը, իրապես, գտնվում են ոչ բարվոք, ոչ մխիթարելի վիճակում: Վերջին անգամ ասֆալտապատվել կամ կարգի են բերվել մի քանի տասնամյակ առաջ: Արեւոտ օրերին՝ փոշու տարերք է, անձրեւոտ օրերին՝ ցեխաջրերի խրախճանք:

Ստեղծված վիճակը ոչ միայն հակասանիտարական է, ոչ միայն տգեղ է ու մեր քաղաքի ընդհանրական դիմապատկերին ոչ հարիր, այլեւ անհարմարություններ է ստեղծում մարդկանց համար: Իսկ երեխաների ու տարեցների ազատ ժամանցի հնարավորությունների մասին խոսք լինել չի կարող:

Մինչդեռ այդ շենքերում բնակվում է մոտ 250 ընտանիք:

Գիտակցում ենք, որ նշված խնդրի կարգավորման համար ֆինանսական քիչ միջոցներ չեն պահանջվելու, որը մեր օրերում դյուրին չի լինի հայթայթել:

Եվ, այդքանով հանդերձ, խնդրում ենք Ձեզ՝ քայլեր ձեռնարկել նշված շենքերի բակերը բարեկարգելու եւ պատշաճ տեսքի բերելու համար:

 

Հարգանքով՝

Ամիրջանյան Անահիտ, Պողոսյան Ելենա, Գրիգորյան Էլմիրա, Գրիգորյան Գրիգոր, Աբրահամյան Սաիդա, Եղիշյան Մարիամ, Ասպիրյան Արփինե,  Գրիգորյան Ռուզաննա, Գրիգորյան Վազգեն, Մարգարյան Արմինե, Ավագյան Նունե, Գեւորգյան Սիլվարդ, Հայրապետյան Աստղիկ, Հակոբյան Արմեն, Գեւորգյան Նարինե, Խաչատրյան Արծվիկ, Դավթյան Վիկտորյա, Մարտիրոսյան Վլադիմիր, Կարապետյան Գալյա:

 

 

 

2 օգոստոսի 2021 թ.

 

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

22.11.2024 13:38

Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է. պատգամավորները հայտնել են հարվածի սպառնալիքի մասին

22.11.2024 13:33

Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացնել Երևանի նկատմամբ

22.11.2024 13:04

Աշխարհը նման քաոսային և կատաղի շրջան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Կիմ Չեն Ըն

22.11.2024 11:51

Վաշինգտոնը հավատարիմ է մնում Կիևին աջակցելու իր ռազմավարությանը՝ չնայած Ռուսաստանի հնարավոր գործողություններին. Սպիտակ տուն

22.11.2024 00:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա

21.11.2024 22:15

ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին

21.11.2024 21:48

Հայաստանում կհայտարարվի ձմեռային զորակոչ, կարող են մեկնել նաև կանայք. հայտնի են օրերը

21.11.2024 20:27